«Կամուրջ» միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Վարդան Յակոբեանի «քարի շունչըէ գրքի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը


«Կամուրջ» միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Վարդան Յակոբեանի «քարի շունչըէ գրքի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը

  • 29-05-2012 18:14:17   |   |  Նոր գրքեր
Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն»մշակոյթի կենտրոնի Գալուստ Գիւլբենկեան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ»միութեան նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանի «Քարի շնչառութիւն» բանաստեղծութիւնների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդէսը: Հանդիսութեանը ներկայ էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Յովհաննէս Մանուկեանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցոււիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, ՀՀ գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, Վրաստանի գրողների միութեան նախագահ Մաղուալայ Գոնաշուիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միութեան նախագահ Գէորգ Սնխչեանը, գրող-թարգմանիչ Գիւի Շահնազարը, անձամբ «Քարի շնչառութիւն» բանաստեղծութիւնների ժողովածուի հեղինակը, վիրահայ մտաւորականութեան ներկայացուցիչներ, հիւրեր Հայաստանից եւ Արցախից: Հայ-վրացական գրական կապերի «կամուրջէ կազմակերպութեան նախագահ Անահիտ Բոստանջեանը անդրադարձ կատարեց բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախօս, զէնքով եւ գրչով իր ժողովրդի կամքի յաղթանակի համար պայքարող Վարդան Յակոբեանի ստեղծագործական ուղու վրայ: Վրաստանի եւ ՀՀ գրողների միութիւնների նախագահները, արժեւորելով Վարդան Յակոբեանի գրական գործունէութիւնը, ի մասնաւորի ընդգծեցին «Քարի շնչառութիւն» ժողովածուում զետեղուած բանաստեղծութիւնների անկեղծութիւնն ու յուզականութիւնը, գաղափարական կուռ հենքը, գնահատելով այն որպէս նոր խօսք հայ արդի գրականութեան մէջ: Առանձնապէս կարեւորուեց Վարդան Յակոբեանի բանաստեղծութիւնների վրացերէն գրքի հրատարակութիւնը, որպէս երկու ժողովուրդների մշակութային կապի խորացման դրսեւորում: Շնորհակալութեան եւ երախտիքի իր խօսքում, Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը խօսեց Վրաստանի եւ վրաց գրականութեան հետ իր կապերի, Սայաթ-Նովայի վրացերէն տաղերին իր ծանօթութեան, Վահան Տէրեանի թարգմանութեամբ Շօթայ Ռուսթաւելիի «Ընձենաւորից» իր հիացմունքի, Մորիս Փոցխիշուիլիի ստեղծագործութիւններին իր մօտեցման, վրաց երիտասարդ ստեղծագործողների հետ իր բարեկամութեան մասին: Նա կարեւորելով հայ մշակոյթի զարգացման մէջ Թբիլիսիի եւ Շուշիի դերի համանմանութիւնը, ընդգծեց հօրից փոխանցուած իր սէրն ու մօտեցումը Թբիլիսիին եւ Վրաստանին, եւ գնահատելի անուանեց իր գրքի վրացերեն թարգմանութիւնը: Վարդան Յակոբեանի «Քարի շնչառութիւն. ժողովածուից հատուածներ ընթերցեցին Թբիլիսիի թիւ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսեանը, երիտասարդ վրաց բանաստեղծներ Հենրիխ Դոլիձեն եւ Թբիլիսիի Սուրբ Երրորդութեան տաճարի աւագ քահանայ Պետրէ Կը Վարացխելիան: Արցախի գրողների նախագահը վրաց երիտասարդ բանաստեղծներին հրաւիրեց աշնանը Ստեփանակերտում կայանալիք երիտասարդ ստեղծագործողների միջազգային փառատօնին:
  -   Նոր գրքեր