ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յունիսի 11-ին կմեկնի<br /> Եգիպտոս<br />


ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յունիսի 11-ին կմեկնի
Եգիպտոս

  • 10-06-2010 20:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յունիսի 11-ին աշխատանքային այցով Յունաստանից կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւն, որտեղ կգտնուի մինչեւ յունիսի 13-ը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Հ.Յակոբեանը հանդիպումներ կունենայ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ, եգիպտահայ համայնքի աւագանու եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Նախարարն Ալեքսանդրիայի գրադարանում կմասնակցի «Նուբար Փաշայի յուշերը» գրքի արաբերէն թարգմանության շնորհանդէսին: Նախատեսւում է նաեւ Հ.Յակոբեանի այցելութիւնը Հայ Կաթողիկէ Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցի եւ Եգիպտոսի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդարան, որտեղ նա կհանդիպի թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի հետ:
  -   Քաղաքական