Յունիսի երկրորդ կէսին Հայաստան է ժամանելու Աուստրիայի<br /> արտգործնախարարը<br />


Յունիսի երկրորդ կէսին Հայաստան է ժամանելու Աուստրիայի
արտգործնախարարը

  • 08-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Աուստրիայի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլ (Mr. Michael Postl)` հաւատարմագրերի պատճենի յանձնման կապակցութեամբ: Նախարար Նալբանդեանը շնորհաւորելով դեսպան Փոսթլին նշանակման կապակցութեամբ, հոյս յայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենայ հայ-աուստրիական բարեկամական յարաբերութիւնների առաւել ամրապնդման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կարեւորեց տարբեր ուղղութիւններով երկկողմ համագործակցութեան խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդեանը նշեց, որ յունիսի երկրորդ կէսին նախատեսուած Աուստրիայի արտգործնախարար Միքայէլ Շպինդելեգեռի այցելութիւնը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-աուստրիական յարաբերութիւններին, յատկապէս, որ նախարարի հետ Երեւան է ժամանելու աուստրիացի գործարարների ներկայացուցչական պատուիրակութիւն եւ տեղի է ունենալու գործարար համաժողով: Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալութիւն յայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Աուստրիան մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ համակողմանի յարաբերութիւնների զարգացմանը եւ վստահեցրեց, որ իր առաքելութեան ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնների, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ: Հանդիպման կադրերը հնարաւոր է ձեռք բերել հետեւեալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html: Տեղեկանք. Մայքլ Փոսթլը ծնուել է 1966 թ. Վիեննայում: 1986-1991թթ. ուսանել է իրաւագիտութիւն Վիեննայի համալսարանում, ստացել է իրաւաբանական գիտութիւնների մագիստրոսի աստիճան: 1993թթ. Վիեննայի համալսարանում գիտական թեզ Եւրոպական, սահմանադրական Յ միջազգային իրաւունքից, ստացել է դոկտորի գիտական աստիճան: 1994 թ. տարբեր պաշտօններ է զբաղեցրել ԱԳ դաշնային նախարարութիւնում եւ արտերկրում Աուստրիայի դիւանագիտական ներկայացուցչություններում: 2006-2009 թթ.եղել է Աուստրիայի դեսպանը Իրանում: Տիրապետում է անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն, իսպաներեն եւ պարսկերէն լեզուներին:
  -   Քաղաքական