Գիշերային մարտում վիրաւորուած 6 հայ զինծառայողների անուններն արդէն յայտնի են
04-06-2012 15:05:03 | | Քաղաքական
ՀՀ ՊՆ քննչական ծառայութիւնը յայտնում է հայ-ադրբեջանական սահմանի հիւսիսարեւելեան հատուածում ադրբեջանական դիվերսիայի արդիւնքում վիրաւորուած հայ զինծառայողների անունները: Նրանք են`
Մուշեղ Նուրբեկեանը (լեյտենանտ, ծնուած` 1981թ.),
Իգիթ Յովհաննիսեանը (ծնուած` 1992թ., Հրազդանի զ/կ),
Սեդրակ Շահբազեանը (ծնուած` 1992թ., Շէնգաւիթի զ/կ),
Արտակ Մնացականեանը (1992թ., Տաշիրի զ/կ),
Կորիւն Իրիցեանը (1992թ., Էջմիածնի զ/կ),
Մաքսիմ Մելքոնեանը (1993թ., Գիւմրու զ/կ):
Ինչպէս հաղորդում է zazm.info-ն, վիրաւոր զինծառայողների առողջական վիճակից մանրամասնէր չեն հաղորդւում: Աւելի վաղ հաղորդուել էր, որ հայ զինառայողների քաջարի գործողութիւնների արդիւնքում դիւերսիոն առաջխաղացումը կասեցուել էր եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ էր մղուել: Ցաւօք, ադրբեջանական գործողութեան արդիւնքում զոհուել էին ՀՀ Զու զինծառայողներ Հրաչ Սամուէլի Սարգսեանը, Զոհրաբ Խաժակի Բալաբէկեանը եւ Կարէն Կամօյի Դաւթեանը: