04-06-2012 15:11:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Երեկ գիշերը 04:30-ի սահմաններում յայտնի պարուսոյց Սոֆի Դեւոյեանին պատկանող «մերսեդես Բենց C 180է մակնիշի մեքենայով նրա վարորդը բախուել է ապահովագրական ընկերութեանը պատկանող Վազ 2121 մակնիշի աւտոմեքենային, ինչի հետեւանքով մէկ մարդ հիւանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ 4-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ:
HayNews.am-ի հետ զրոյցում Սոֆի Դեւոյեանը պատմեց, որ գիշերը մօտ 4-ն անց կէս զանգահարել են իրենց եւ յայտնել աւտովթարի մասին. «Ամուսինս ու տղաս գնացել են այնտեղ: Մեքենան իմն է: Ես անձամբ ոչինչ չեմ տեսել, բայց ասում են, որ վարորդը հարբած է եղել: Ամէն դէպքում ինքը իրաւունք չի ունեցել մեքենան վերցնելու, չգիտեմ, թէ ուր է գնացել այդ ժամին: Ես ահաւոր ծանր եմ տանում դա, քանի որ զոհուածը, վիրաւորները երիտասարդ տղաներ են եղել` բոլորը ապահովագրական ընկերութիւնում աշխատող»:
Մեր այն հարցին, թէ ձեր վարորդը երկա՞ր տարիներ է աշխատում, թէ նոր է եւ ինչ տպաւորութիւն է թողել ձեզ վրայ, Սոֆի Դեւոյեանը պատասխանեց. «նոր աշխատող էր: Ամէն դէպքում նորալ տղայ է, կեանքում չեմ տեսել, որ խմի: Չգիտեմ, թէ ինչպէս է նման բան եղել: Գուցէ ղեկին քնել է»:
Դեւոյեանից նաեւ տեղեկացանք, որ հարուածն այնքան ուժգին է եղել, որ իր մեքենայից ոչինչ չի մնացել:
Նշենք, որ աւտովթարի հեղինակ 46-ամեայ Հմաեակ Միքայէլեանը ձերբակալուել է: Վթարից մահացածը 36-ամեայ Սամուէլ Առաքէլեանն է:
HayNews.am