Մանդատներն անցան «Հանրապետութիւն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւնների ներկայացուցիչներին


Մանդատներն անցան «Հանրապետութիւն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւնների ներկայացուցիչներին

  • 04-06-2012 17:59:52   | Հայաստան  |  Քաղաքական

«Եթէ իշխանութիւնն այդ մանդատների հետ միասին նաեւ քաղաքապետի պաշտօնն առաջարկի` կարող է: Մնացած բոլոր դէպքերում` ոչ»,- այսպէս կէսկատակ արձագանքեց Aravot.am-ի հարցին «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչեանը` կուսակցութիւնում քննարկում եղե՞լ է, պատրաստւու՞մ էք վերցնել Երեւանի աւագանիում մանդատները եւ մասնակցել նիստերին: Խնդիրն այն է, որ երբ Կոնգրէսի ցուցակով ԱԺ պատգամաւոր դարձած անձինք հրաժարուեցին աւագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան «Հանրապետութիւն» եւ «Ազատ դեմոկրատներ»կուսակցութիւնների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱԿ-ից հեռացել են: Կոնգրէսում, սակայն, նոյնպէս չի քննարկուել թէ, ի վերջոյ, վերցնում ե՞ն Երեւանի աւագանու մանդատները եւ մասնակցու՞մ են աւագանու նիստերին, թէ՞ ոչ: Նելլի ԳՐԻԳՈՐԵԱՆ «Առաւօտ»
  -   Քաղաքական