Բակոյ Սահակեանի այցը Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղ
04-06-2012 18:17:24 | | Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը յունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղ եւ ծանօթացել այնտեղ կառուցուող ձէթի գործարանի շինարարական աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկութեան կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարութիւն կ'ունենայ Արցախում գիւղատնտեսութեան եւ վերամշակող արդիւնաբերութեան զարգացման գործում:
Այնուհետեւ Նախագահն ուղեւորուել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գիւղ, որտեղ ծանօթացել է այնտեղ իրականացուող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակոյ Սահակեանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառուող շինարարական մօտեցումները բաւականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործուել նաեւ այլ բնակավայրերում:
Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից: