Վլադիմիր Յակոբեանը բարելաւել է վարկանիշը


Վլադիմիր Յակոբեանը բարելաւել է վարկանիշը

  • 05-06-2012 14:55:53   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի շախմատիստ, գրոսմայստեր Վլադիմիր Յակոբեանի անհատական վարկանիշը գերազանցել Է 2700-ը եւ այժմ կազմում Է 2701, 6 միաւոր: Օրերս նա յաղթել Էր Բուլղարիայի Ալբենայ քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում, իսկ այժմ մասնակցում Է բուլղարական «Ոսկի աւազներ» սեւծովեան հանրաճանաչ հանգստավայրում ընթացող Եւրոպայի Grand open շախմատի առաջին բաց միջազգային մրցաշարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Յակոբեանը ՀՀ շախմատի ազգային հաւաքականի անդամ Է, շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային չեմպիոն: Շախմատային ելոյթները նա համատեղում Է մարզչական աշխատանքի հետ եւ վերջին երեք տարիների Հայաստանի շախմատի չեմպիոնները` գրոսմայստերներ Աւետիք Գրիգորեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը եւ Տիգրան Պետրոսեանը Յակոբեանի աշակերտներն են:
  -   Սպորտ