Արմավիրի մարզի հինգ գիւղում կարելի է կանխել բերքի կորուստը կարկուտից


Արմավիրի մարզի հինգ գիւղում կարելի է կանխել բերքի կորուստը կարկուտից

  • 05-06-2012 16:11:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն

2008-ից ի վեր ՎիւաՍել-ՄՏՍ-ը 165 միլիոն դրամ է յատկացրել Արմավիրի մարզում «Զենիթ» հակակարկտային 23 կայանի տեղադրման համար Յունիսի 5, 2012թ., Երեւան, Հայաստան Կլիմայական պայմանները միշտ չէ, որ նպաստաւոր են հայաստանցի ֆերմերների համար: Ամէն տարի երկրի գիւղատնտեսութիւնը բերքի եւ գոյքային զգալի կորուստներ է կրում անբարենպաստ եղանակի պատճառով: Կարկուտից ստացուող վնասը կազմում է բնական աղէտներից ստացուող ամբողջ վնասի մօտ 50 տոկոսը: Յաճախ էլ` կարկտի տեսքով տեղումները յանգեցնում են բերքի` մեծածաւալ, իսկ որոշ դէպքերում նաեւ` լրիւ կորստի: Բացի այդ, վերջին տասնամեակներում արձանագրուող կլիմայական փոփոխութիւնները յանգեցրել են կարկտային տեղումների սաստկացման: Մշակուած հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաիրատեսական տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է: Միայն այս տարուայ ընթացքում ՎիւաՍել-ՄՏՍ-ն արդէն 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շէնիկ, Նոր Արտամէտ եւ Արգինայ գիւղերում ութ միաւոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման եւ տեղակայման համար: Այս գիւղերի ագարակատէրերին քաջ յայտնի է, թէ ինչ ծաւալի նիւթական վնաս կարող է հասցնել կարկուտը: Անցեալ տարի, ըստ որոշ գնահատականների, տեղումների պատճառով նրանք գիւղատնտեսական ապրանքների` մօտ 60 տոկոս կորուստ են կրել: Հակակարկտային կայանի կառավարումն իրականացւում է աւտոմատ կերպով` բջջային հեռախօսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրութիւններ: Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացւում է ՎիւաՍել-ՄՏՍընկերութեան կապի միջոցներով, ընդ որում ՎիւաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանուել է կապի յատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործուել է արեւային էլեկտրասնուցման համակարգ: Հակակարկտային համակարգը բաղկացած է գազագեներատորից եւ գործարկման աւտոմատ համակարգից: Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրայ ուղղահայեաց տարածուող մեծ ուժգնութեան հարուածային ալիքների ազդեցութեան մեթոդը: Համաձայն այս մեթոդի, դէպի վեր ուղղորդուած հարուածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբէր ամպերի կառուցուածքի վրայ, դրանով իսկ չէզոքացնելով կարկուտի առաջացման եւ յետագայ հասունացման հնարաւոր նախապայմանները եւ գոյացումները: «յաճախ` գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գիւղացիներին: Սա նաեւ կորուստների է բերում Հայաստանի ամբողջ գիւղատնտեսութեան համար, որը եւ առաջնային, եւ, միեւնոյն ժամանակ, տնտեսութեան ամենախոցելի ոլորտներից է. զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղէտի հետեւանքով ոչնչացուել ընդամէնը մի քանի րոպէում: Սա հսկայական կորուստ է թէ երկրի տնտեսութեան, եւ թէ մասնաւոր տնտեսութիւնների համար: Հակակարկտային կայանները կ'օգնեն աւելացնել գիւղատնտեսութեան ոլորտի եկամտաբերութիւնը, իսկ երկարաժամկէտ հեռանկարում` բարելաւել մարզերի բնակչութեան կեանքի որակը»,- նշեց ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: 2008-ից 2010 թթ. ընթացքում ՎիւաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար յատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ: Գիւղական համայնքներում 4 տարում ընդհանուր առմամբ 165 միլիոն ՀՀ դրամ գումարի ներդրումների միջոցով ՎիւաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է օգնել նուազագոյնի հասցնել բերքի կորուստը եւ ապագայում գիւղացիների` կայուն զարգացման համար նպաստաւոր պայմանների ստեղծմանը: Հինգ գիւղում մօտ 90 տոկոս արդիւնաւէտութեամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիւ ընդամէնը մէկ տարուայ ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարաւոր կը լինի պաշտպանել 800 հեկտար մշակուած հողատարածք: «զենիթէ հակակարկտային կայանները մշակուել եւ արտադրուել են «Բարուա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտաւոր եւ արդիւնաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:
  -   Տնտեսութիւն