Երկու ֆիլմ` Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցութեամբ


Երկու ֆիլմ` Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցութեամբ

  • 05-06-2012 16:26:34   | Հայաստան  |  Բարեգործութիւն

«ՀայՌուսգազարդ»-ը եւ «Մեդիամաքս»-ը ներկայացրել են երկու ֆիլմեր` Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցութեամբ: «Հայռուսգազարդ.-ի հովանաւորութեամբ թողարկուած DVD-սկաւառակի վրայ ներկայացուած են լեհական «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմութիւնը» ֆիլմի հայերէն տարբերակը եւ «Մեդիամաքս»-ի «Տան պատկերները»ֆիլմը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգեւոր կապի մասին: Սկաւառակը վաճառքի համար նախատեսուած չէ: «մեդիամաքս>>-ն ու «հայռուսգազարդե-ը սկաւառակի մէկական օրինակ կը նուիրեն հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին: «Pictures of home» վաւերագրական ֆիլմի հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին «հայաստանը շնորհակալ է ռոքինէ ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում կատարուած նկարահանումները եւ Իէն Գիլանի հարցազրոյցը: Ֆիլմում Գիլանը խօսում է կրօնի, Աստծոյ, մշակոյթի մասին եւ ներկայանում է որպէս մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայեացքներ ունի: «Pictures of home» ֆիլմի նկարահանումները հովանաւորել էր «ՀայՌուսգազարդ»-ը, որը նաեւ «հայաստանը շնորհակալ է ռոքինէ նախագծի հովանաւորն էր: Ընկերութեան հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Շ. Սարդարեանի խօսքով տարիներ առաջ, երբ առաջ քաշուեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» գաղափարը, «ՀայՌուսգազարդ»-ը առաջիններից մէկն էր, որ կանգնեց այս ծրագրի կողքին, իր չափով մասնակից եղաւ ծրագրի աշխատանքներին, եւ այս գեղեցիկ նախաձեռնութիւնների միջոցով, որպէս կոորպորատիւ քաղաքացի, իր շնորհակալութիւնը յայտնեց լեգենդար խմբին` 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու մարդասիրական նախագծի համար: «Հայաստանը շնորհակալ է ռոքին>> ծրագրի շուրջ «Մեդիամաքս»-ի հետ համագործակցութեան հիմքը դրուեց Ընկերութեան նախկին տնօրէն Կարէն Կարապետեանի նախաձեռնութեամբ եւ շարունակութիւն ունեցաւ մինչ օրս` Ընկերութեան ներկայ տնօրէն Վարդան Յարութիւնեանի աջակցութեամբ»,- նշել է Շ. Սարդարեանը: 2011թ. նկարահանուած «Deep Purpl»-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմութիւնըէ ֆիլմն արդէն արժանացել է չորս միջազգային մրցանակների, այդ թւում` յաղթող է ճանաչուել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատօնում` «լաւագոյն վաւերագրական ֆիլմէ անուանակարգում: Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի` դէպի փառքը տանող ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրաւիրում է ձեզ ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենը անց է կացրել իր կեանքի վաղ տարիները: Խորհրդանշական է, որ սկաւառակի շնորհանդէսի օրը <<Մեդիամաքս>>-ը յայտարարեց, որ մօտ ապագայում կը սկսուի Գիւմրիի թիւ 6 երաժշտական դպրոցի երկար սպասուած վերակառուցումը: 2009 թուականին «Հայռուսգազարդի» hովանաւորութեան շնորհիւ Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել դպրոցը: Այսօր այդ խոստումը շատ մօտ է իրականութիւն դառնալուն:
  -   Բարեգործութիւն