Եթէ ֆանատները չհանգստանան` կը կիրառուի արտակարգ դրութիւն (ՏԵՍԱՆԻՒԹ)


Եթէ ֆանատները չհանգստանան` կը կիրառուի արտակարգ դրութիւն (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 05-06-2012 17:03:34   |   |  Մշակոյթ



Ջասթին Բիբերը, բառի բուն իմաստով, խելագարութեան է հասցնում իր եւրոպացի ֆանատներին: Երիտասարդ երգիչը նոր ձայնասկաւառակին նուիրուած անվճար համերգի համար այցելել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյ: Ինչպէս այնուհետ պարզ է դարձել, համերգը պէտք է տեղի ունենար գաղտնի, սակայն ինչ-որ եղանակով երգչի համերգի մասին ինֆորմացիան տարածուել է, ինչի հետեւանքով հազարաւոր ֆանատներ դուրս են եկել փողոցնէր: Նրանք շրջապատել եւ մեծ խառնաշփոթ են առաջացրել երգչի հանգրուանած հիւրանոցի շրջակայքում` առաջացնելով երթեւեկութեան խնդիրներ: Տեղի ոստիկանութիւնը յայտարարել է, որ իրավիճակը դուրս է եկել կառավարելի սահմաններից, եւ եթէ ֆանատները չհանգստանան, ապա Ջասթինի համերգը տեղի չի ունենայ: Հնարաւոր է կիրառուի նաեւ արտակարգ դրութիւն: mamul.am
  -   Մշակոյթ