Ցմահ ազատազրկման դատապարտուածը յաղթել է Հայաստանի Հանրապետութեանը
05-06-2012 17:24:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Քիչ առաջ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանից Aravot.am-ին յայտնի դարձաւ, որ արդարադատութեան նախարարութեան «Նուբարաշեն»քրէակատարողական հիմնարկի կալանաւոր, ցմահ ազատազրկման դատապարտուած Արարատ Մուրադխանեանը յաղթել է Հայաստանի Հանրապետութեանը:
ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանեանի գործով խախտուել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 5-րդ յօդուածը, այն է` ապօրինի կալանքի տակ պահելու մասին:
Արարատ Մուրադխանեանին Հայաստանի կառավարութիւնը պէտք է վճարի 6000 եւրոյ` որպէս փոխհատուցում:
«Առաւօտ»