Ցմահ ազատազրկման դատապարտուածը յաղթել է Հայաստանի Հանրապետութեանը


Ցմահ ազատազրկման դատապարտուածը յաղթել է Հայաստանի Հանրապետութեանը

  • 05-06-2012 17:24:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Քիչ առաջ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանից Aravot.am-ին յայտնի դարձաւ, որ արդարադատութեան նախարարութեան «Նուբարաշեն»քրէակատարողական հիմնարկի կալանաւոր, ցմահ ազատազրկման դատապարտուած Արարատ Մուրադխանեանը յաղթել է Հայաստանի Հանրապետութեանը: ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանեանի գործով խախտուել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 5-րդ յօդուածը, այն է` ապօրինի կալանքի տակ պահելու մասին: Արարատ Մուրադխանեանին Հայաստանի կառավարութիւնը պէտք է վճարի 6000 եւրոյ` որպէս փոխհատուցում: «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը