Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլեանն իր հաւատարմագրերն է<br /> յանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին<br />


Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլեանն իր հաւատարմագրերն է
յանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին

  • 02-06-2010 18:18:00   |   |  Քաղաքական
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քուվեյթի Պետութիւնում Հայաստանի նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը յունիսի 1-ին իր հաւատարմագրերն է յանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, արարողութեանը յաջորդած կարճատեւ զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարուել երկկողմ յարաբերութիւնների յետագայ ընդլայնման եւ խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի էմիրին ուղղուած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեյանի Երեւան այցելութեան հրաւէրը, Ֆ.Չարչօղլեանը նշել է, որ այն մեծ ներդրում կունենայ երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:
  -   Քաղաքական