Գագիկ Մակարեան. «Դոլարի արժեւորումը ձեռնտու է արտահանողների համար»


Գագիկ Մակարեան. «Դոլարի արժեւորումը ձեռնտու է արտահանողների համար»

  • 08-06-2012 15:13:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«Դոլարի արժեւորումը ձեռնտու է արտահանողների համար: Բնակչութեան համար նոյնպէս լաւ է, քանի որ եթէ դոլար են ուղարկում, աւելի շատ դրամ կը ստացուի, իսկ բացասական կողմն այն է, որ բարձրանում է ներմուծուող ապրանքների գինը: Մեր տնտեսութիւնն այսօր պատրաստ չէ աւելի ցածր դոլարով աշխատել,- այսօր` յունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանը եւ աւելացրեց. - Մօտաւոր հաշուարկներով այս օրերին դոլարը կը դառնայ 430 դրամ, միւս տարի կը հասնի մինչեւ 480-ի, իսկ մինչ 2014 թուականը կը գերազանցի 500 դրամը»: Ինչպէս նշում է Maxinfo.am-ը, տնտեսագէտ Վահագն Խաչատրեանն էլ բնական համարեց դոլարի արժեւորումը, քանի որ, նրա խօսքերով, նուազել են Կենտրոնական բանկի պայուստները եւ բացակայում է արտարժոյթի ներհոսքը. «Արտաքին պարտքի եւ եւրոպական կառոյցներից ակնկալուող գումարը չստանալու պատճառով մեր երկիրը դոլարի կարիք ունի»:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը