ՀՀ -ում անհատոյց իրականացուող անասնաբուժական միջոցառումները
08-06-2012 16:18:25 | Հայաստան | Տնտեսութիւն
Պետական պատուերի շրջանակներում Հայաստանի Հանրապետութիւնում իրականացուող հակահամաճարակային միջոցառումները.
ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան «անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգութեան եւ բուսասանիտարիայի ծառայութիւնների կ'ենտրոնէ Պոակ-ը հանրապետութեան ազգաբնակչութեան կողմից տնօրինուող գիւղատնտեսական կենդանիների եւ թռչունների հիւանդութիւնների դէմ պայքարի նպատակով պետական պատուերի շրջանակներում, անհատոյց իրականացնում է հետեւեալ անասնաբուժական միջոցառումները:
1. Ախտորոշիչ միջոցառումներ`
ա) խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիների բրուցելեօզ հիւանդութեան նկատմամբ,
բ) խոշոր եղջերաւոր կենդանիների տուբերկուլեօզ հիւանդութեան նկատմամբ:
2. Պատուաստումներ (կանխարգելիչ միջոցառումներ)`
այ) դաբաղ հիւանդութեան նկատմամբ`
- խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
- մանր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)
բ) սիբիրախտ հիւանդութեան նկատմամբ`
խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)
գ) խշխշան պալար հիւանդութեան նկատմամբ`
- հասակաւոր խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
դ) պաստերելեօզ հիւանդութեան նկատմամբ`
- 6 ամսականից բարձր խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ),
է) մանր եղջերաւոր կենդանիների բրադզօտ հիւանդութեան նկատմամբ`
- 6 ամսականից բարձր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
զ) խոզերի ժանտախտ հիւանդութեան նկատմամբ`
- բոլոր կենդանիներին (տարեկան 2 անգամ)
է) թռչունների կեղծ ժանտախտ հիւանդութեան նկատմամբ` - բոլորին (տարեկան 1 անգամ):