Ճանապարհային ոստիկանութիւնը հետեւողական է լինելու խախտումների նախականխման եւ յայտնաբերման ուղղութեամբ


Ճանապարհային ոստիկանութիւնը հետեւողական է լինելու խախտումների նախականխման եւ յայտնաբերման ուղղութեամբ

  • 09-06-2012 11:20:39   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը եւ արտաքին տեսքը երթեւեկութեան կազմակերպման եւ կուլտուրայի կարեւոր բաղադրիչներն են: Ցաւօք, այս իրողութիւնը, որ նաեւ օրէնսդրութեան պահանջ է, երբեմն չի ընկալւում որոշ վարորդների կողմից: Յատկապէս մայրաքաղաքի փողոցներւմ յաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անուադողերով, պատռուած ծածկերով կամ ընդհանրապէս առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաեւ գերհզօր ազդանշանային սարքերով յագեցուած տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրնaեր է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջութեանը, անհարկի խախտում նրանց անդորրը: ՀՀ Ոստիկանութիւնից յայտնում են, որ Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան պետը խիստ յանձնարարական է տուել Ճանապարհային ոստիկանութեանը` այսուհետ առաւելագոյնս հետեւողական լինել նման խախտումների նախականխման եւ յայտնաբերման ուղղութեամբ: Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկուող վարորդները կը պատժուեն օրէնսդրութեամբ սահմանուած կարգով:
  -   Մարդու իրաւունքներ