Մահացած աշակերտուհու գործով կալանաւորելէ են Արամուսի գիւղապետին
09-06-2012 12:53:28 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Մամուլի այսօրուայ հրապարակումներից տեղեկացանք, որ Կ'ոտայքի մարզի Արամուս համայքնի ԲՀԿ-ական գիւղապետ Հրայր Նիկողոսեանին իրաւապահները կալանաւորել ենէ գիւղապետարանի շէնքում:
Կատարուածի առնչութեամբ Արամուս է գնացել նաեւ ԲՀԿ լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանեանը: Վերջինս HayNews.am-ի հետ զրոյցում պատմեց. «Այս պահին քննչական մարմինները «թայմ աութէ են վերցրել մինչ երկուշաբթի` շարունակելու իրենց գործողութիւններն, ինչից յետոյ գիւղապետին ազատ տեղաշարժուելու իրաւունք է տրուել»:
Ուրիխանեանը նշեց, որ այսօր գիւղապետի ծնողի մահուան քառասունքի օրն է, իսկ գիւղապետը սրտի վիրահատութիւն է տարել:
Ըստ Ուրիխանեանի` երկուշաբթի օրը իրաւապահների կողմից կը շարունակուեն քննչական գործողութիւններն, ինչից յետոյ պարզ կը դառնայ թէ իրականութեան հետ ինչ առնչութիւն ունի այն «հանցագործութիւնը», որի հիմքում, ըստ նրա, չկան փաստեր, այլ միայն բանաւոր հաղորդագրութիւն. «Ուզում եմ յոյս յայտնել, որ իրաւապահների գործողութիւնները չեն ունենայ քաղաքական նկատառումներ»:
Մեր հարցին, թէ բանաւոր տեղեկութիւնների հիմքում ի՞նչ «հանցագործութիւն»է ընկած, Ուրիխանեանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի դասաժամին աղջիկը վատացել էր, որից մի քանի ժամ յետոյ հիւանդանոցում մահացել էր: Կան միայն մամուլի հրապարակումներ այն մասին, որ սա կապւում է գիւղապետի չարաշահումների հետ, եւ իրաւապահները հէնց այդ հրապարակումներն են հիմք ընդունել»:
ԲՀԿ մամուլի խօսնակը նաեւ նշեց, որ յետագայում նոր պարզ կը լինի, թէ գիւղապետին ինչ քրէական գործի շրջանակներում կը ներառեն. «Դրանից յետոյ մենք հանդէս կը գանք համապատասխան եզրակացութեամբ ու գնահատականով»: