Յունիսի 3-9-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 1400 անգամ


Յունիսի 3-9-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 1400 անգամ

  • 09-06-2012 11:49:10   | Հայաստան  |  Քաղաքական
Համաձայն ՊԲ օպերատիւ տուեալների, յունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղութեամբ արձակուել են հազարաւոր կրակոցնէր: Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթուայ ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկուել են նաեւ հետախուզադիւերսիոն գործողութիւնների փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացուած օպերատիւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիւ ադրբեջանական բանակի հետախուզադիւերսիոն գործողութիւնների բոլոր փորձերը կանխուել են եւ հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտուել իր ելման դիրքեր: ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնից յայտնում են, որ շաբաթուայ ընթացքում հետախուզական գործողութիւններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:
  -   Քաղաքական