«Կորէական ռապսոդիա» համերգային ծրագիրը` Հայաստանում


«Կորէական ռապսոդիա» համերգային ծրագիրը` Հայաստանում

  • 09-06-2012 13:34:32   | Հայաստան  |  Մշակոյթ

Ապագայում Հայ-կորէական երկկողմանի դիւանագիտական յարաբերութիւնները աւելի կը զարգանան, դրանում նաեւ մեծ ազդեցութիւն է ունեցել վերջերս ՀՀ նախագահի այցը Կ'որէայի Հանրապետութիւն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կորէական հիմնադրամի Մոսկովեան գրասենեակի նախագահ Քիմ Հուեգիլը: Ըստ նրա` Հայաստանի եւ Կ'որէայի հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20 ամեակի կապակցութեամբ Հհ-ում Կ'որէայի Հանրապետութեան դեսպանութիւնը եւ Կորէական հիմնադրամը յունիսի 10-ին Հ. Պարոնեանի անուան երաժշտական կ'ոմեդիայի պետական թատրոնում կը ներկայացնեն «Կորէական ռապսոդիա» համերգային ծրագիրը: Քիմ Հուեգիլը ցանկանում է, որ Հայ-կորէական 20 ամեայ դիւանագիտական յարաբերութիւնները երիտասարդ մարդու նման լինեն աւիւնով, նպատակներով երազանքներով, առաջիկայ հեռանկարներով լեցուն: «Ես ուզում եմ, որ Հայ-կորէական յարաբերութիւնները ծաղկում ապրեն մասնաւորապէս մշակոյթի բնագաւառում: Ցաւում եմ, որ մեր երկու ժողովուրդները մշակութային կապեր նախկինում չեն ունեցել, բայց կ'ուզենայի, որ այսուհետ մշակութային յարաբերութիւնները զարգացում ապրէին»,- ասաց նա: Նա նշեց նաեւ, որ իրենց հետ բերել են բերել են Կ'որէայի լաւագոյն աշխարհահռչակ երաժիշտների խումբը` Սլգիդունգը, որը կը ներկայացնի կորէական աւանդական երաժշտութիւնը ժամանակակից ոգով եւ հնագոյն իմաստութեամբ: «Մենք յոյս ունենք որ հայ ժողովուրդը աւելի խորութեամբ կը ճանաչի կորէական ժողովրդին եւ մեր մշակութային յարաբերութիւններին նոր սկիզբ կը դրուի»,- ասաց բանախօսը:
  -   Մշակոյթ