Համաձայն ՊԲ օպերատիւ տուեալների, յունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղութեամբ արձակուել են հազարաւոր կրակոցնէր:
Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթուայ ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկուել են նաեւ հետախուզադիւերսիոն գործողութիւնների փորձեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացուած օպերատիւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիւ ադրբեջանական բանակի հետախուզադիւերսիոն գործողութիւնների բոլոր փորձերը կանխուել են եւ հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտուել իր ելման դիրքեր:
Շաբաթուայ ընթացքում հետախուզական գործողութիւններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաեւ անօդաչու թռչող սարքեր: