09-06-2012 14:02:41 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ադրբեջանական «Azheber.com» կայքը գրում է, որ Ադրբեջանի խորհրդարանից դէպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին միջին տարիքի մի տղամարդ եւ մի տարէց կին պատահական մեքենայ են կանգնեցրել եւ խոչընդոտել երթեւեկութիւնը:
HayNews.am-ը տեղեկացնում է, որ վերոնշեալ կայքի տուեալներով տղամարդը բենզին է լցրել վրան եւ սպառնացել հրկիզուել:
Այդ ամէնի համար պատճառ է հանդիսացել այն, որ Ադրբեջանի իշխանութիւններն անտարբեր են հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհուած իրենց մերձաւորների նկատմամբ:
Դէպքի վայր են ժամանել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան աշխատակիցները. գրանցել են մահացածի անուն ազգանունը եւ խոստացել հետաքննութիւն անցկացնել: