Ինքնահրկիզման փորձ Ադրբեջանում


Ինքնահրկիզման փորձ Ադրբեջանում

  • 09-06-2012 14:02:41   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Ադրբեջանական «Azheber.com» կայքը գրում է, որ Ադրբեջանի խորհրդարանից դէպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին միջին տարիքի մի տղամարդ եւ մի տարէց կին պատահական մեքենայ են կանգնեցրել եւ խոչընդոտել երթեւեկութիւնը: HayNews.am-ը տեղեկացնում է, որ վերոնշեալ կայքի տուեալներով տղամարդը բենզին է լցրել վրան եւ սպառնացել հրկիզուել: Այդ ամէնի համար պատճառ է հանդիսացել այն, որ Ադրբեջանի իշխանութիւններն անտարբեր են հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհուած իրենց մերձաւորների նկատմամբ: Դէպքի վայր են ժամանել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան աշխատակիցները. գրանցել են մահացածի անուն ազգանունը եւ խոստացել հետաքննութիւն անցկացնել:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը