09-06-2012 14:08:19 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Յովիկ Լեւոնի Բաբայեանը, ծնուած 1975 թուականին, մասնագիտութեամբ իրաւաբան վերջին մի քանի ամսուայ ընթացքում ներկայանալով որպէս տարբեր ատեանի դատարանների դատաւոր, ինչպէս նաեւ որպէս դատապաշտպան գումարներ է շորթել ՀՀ քաղաքացիներից` վերջիններիս խոստանալով ԴԱՀԿ ապահովող ծառայութեան աճուրդում բաւական մատչելի գներով կազմակերպել տարբեր գոյքերի գնումները:
ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում յայտնաբերել է խարդախութիւնների հեղինակին եւ յանձնել ՀՀ ոստիկանութեան Մաշտոցի քննչական բաժին, յարուցուել է քրէական գործ:
ԴԱՀԿ Մամուլի քարտուղարութիւնը տեղեկացնումլ է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դէպքերում անմիջապէս ահազանգել թէժ գիծ` 34-22-29 հեռախօսահամարով, կամ յայտնել իրաւապահ մարմիններին:
Յիշեցնենք նաեւ, որ հարկադիր էլեկտրօնային աճուրդը կազմակերպւում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործօնի միջամտութիւնը բացառւում է: Աճուրդի վերաբերեալ այլ մանրամասնէր ստանալու համար կարող էք զանգահարել 060 570-438 հեռախօսահամարով:
Մամուլի քարտուղար