Վերահսկւում է սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով


Վերահսկւում է սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով

  • 09-06-2012 13:20:41   | Հայաստան  |  Քաղաքական

Անցած օրուայ ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագօտու հիւսիսարեւելեան հատուածում արձանագրուել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնոյթի կրակոցնէր: Նախորդ օրերի համեմատութեամբ` հրադադարի ռեժիմի խախտման պարբերականութիւնը նուազել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Հայ-ադրբեջանական սահմանագօտու տարբեր հատուածներում հրադադարի ռեժիմի խախտման, փոխհրաձգութեան, հայկական դիրքերը եւ բնակավայրերը գնդակոծելու վերաբերեալ լուրեր տարածող լրատուամիջոցներին առաջարկում ենք ճշտել իրենց հասած տեղեկութիւնների հաւաստիութիւնը ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնում, չտարածել չստուգուած լուրեր եւ արհեստականօրէն չսրել իրավիճակը: ՀՀ զինուած ուժերը վստահօրէն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստօրէն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժէք գործողութիւնների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրուող նպատակային խախտումների դէպքում: ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, որ ՀՀ Զու առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահութիւն իրականացնել ամենօրեայ ռեժիմով:
  -   Քաղաքական