«Արարատ» երգչախմբի տարեկան համերգը՝ նվիվրած Հայաստանի Անկախ Հանրապետության 94-ամյակին


«Արարատ» երգչախմբի տարեկան համերգը՝ նվիվրած Հայաստանի Անկախ Հանրապետության 94-ամյակին

  • 09-06-2012 17:13:27   |   |  Մշակոյթ
«ԱԼԻՔ» - Հ. Մ.«Արարատ» կազմակերպութէան Արւեստից միութէան նախաձեռնութէամբ, հինգշաբթի եւ ուրբաթ, իւնիսի 7-ին եւ 8-ին, կազմակերպութէան կենտրոնատեղիի ?Կոմիտաս? սրահում, կայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութէան ?Արա-րատ? երգչախմբի տարեկան համերգըª ղեկավարութէամբ Երեւանի Խաչատուր Աբովէանի անւան Պետական մանկավարժական համալսարանի դասախօս Արաքս Խաչատրէանի եւ դաշնամուրի ընկերակցութէամբ Արին Աւանէսէանի: Համերգը նւիրւած էր Հայաստանի Առաջին Անկախ Հանրապետութէան 94-րդ տարեդարձին: Նախքան ծրագրի սկսւելըª բացման խօսքով հանդէս եկաւ եւ ծրագիրը վարեց Մեղմիկ Ջորջէանը: Բացման խօսքում անդրադարձ եղաւ ընդհանուր առմամբ երգի եւ մասնաւորաբարª հայ երգի, ?Արարատ? երգչախմբի ու նրա գեղարւեստական ղեկավար եւ խմբավար Արաքս Խաչատրէանի մասին: Ծրագիրն սկսւեց Մակար Եկմալէանի ?Ամէն Հայր Սուրբ? շարականի երգեցողութէամբ, որից յետոյ երկու բաժնով ծրագիրն ընթացաւ հայերէն, պարսկերէն, անգլերէն, ռուսերէն եւ լատիներէն հոգեւոր, ազգային, ժողովրդական եւ էստրադային երգերի կատարմամբ: Կատարւեց նաեւ Գրիգոր Փիտէճէանի ?Տէր Զօր? երգըª նւիրւած Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսին (Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցի առիթով): Երգչախմբի ընկերակցութէամբ մեներգերով ելոյթ ունեցանª Արմօ Աւանէսէանը, Արթուր Գալստէանը, Գիտայ Սարգսէանը, Արփի Սուքիասէանը, Հայդուկ Ջորջէանը եւ Նարէ Ֆուլադէանը: Որոշ երգերի կատարման ընթացքում դաշնամուրից բացի երգչախմբին ընկերակցեցինª թաւջութակովª Մելանի Աւանէսէանը, ֆլէյտայովª Գիտայ Սարգսէանը եւ շւիովª Արին Մելիքէանը: Համերգի վերջում երգչախմբի կատարմամբ հնչեց ?Կիլիկիա?-նª մենակատարութէամբ Արմօ Աւանէսէանի ու Անայիս Բարսեղէանի եւ գիտառի ընկերակցութէամբ Վահագն Սարգսէանի ու Ստիւ Աւանէսէանի: Նշելի է, որ հինգշաբթի, իւնիսի 7-ի ծրագրին ներկայ էր Թեհրանում հիւրաբար գտնւող ?Սիլւայ Կ'ապուտիկէան? հիմնադրամի տնօրէն Արմէնուհի Դէմիրճէանը: Իսկ ուրբաթ, իւնիսի 8-ի համերգի աւարտին բեմ հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութէան նախագահ Համլէտ Խալոյէանը, որը մեծապէս գնահատելով երգչախմբի կատարած խնամւած ծրագիրըª բեմ հրաւիրեց Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութէան նորընտիր պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարէանինª արտայայտւելու: Պատգամաւորն իր ելոյթի սկզբում նշելով, որ մեծ հիացմունք ապրեցª ներկայ գտնւելով Հայաստանի Անկախ Հանրապետութէան 94-ամէակին նւիրւած նման մի բացառիկ ձեռնարկի, աւելացրեց. ?Կրկնակի շնորհաւորում եմ ?Արարատ? երգչախմբին, նախ առ այն, որ հրաշքի պէս մի բան էր Ձեր այս ելոյթը, ապա այն կապակցութէամբ, որ դուք Ձեր բարձր արւեստով արժանին մատուցեցիք մեր ազգի ամենահերոսական էջերից Մայիս 28-ին?: «ԱԼԻՔ»
  -   Մշակոյթ