Ժամանակն է` Ադրբեջանը դադարեցնի Հայաստանի Հանրապետութեան տարածքի օկուպացիան եւ կեանքի կոչուի առկայ իրաւարարութիւնը


Ժամանակն է` Ադրբեջանը դադարեցնի Հայաստանի Հանրապետութեան տարածքի օկուպացիան եւ կեանքի կոչուի առկայ իրաւարարութիւնը

  • 09-06-2012 17:14:23   | Հայաստան  |  Յօդուածներ

Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման տարբեր ուղիներ են առա¬ջարկուել: Վերջերս` 2012թ. յունիսի 5-ին, ամերիկացի չորս փորձագէտի մասնակցութեամբ Վաշինգտօնի Վուդրոյ Վիլսոնի կենտրոնում տեղի են ունեցել քննարկումներ հետեւեալ վերտառութեամբ. լեռնային Ղարաբաղ. Արդեօ՞ք սառեցուած հակամարտութիւնը կը վերաճի տաքի (Nagorno-Karabagh: Will the Frozen Conflict Turn Hot?): Ի դէպ, ուշագրաւ է քննարկումների ամսաթուի ու նիւթի եւ Ադրբեջանի կողմից յունիսի 4-ի լոյս 5-ի գիշերը Հայաստանի Հանրապետութեան վրայ իրականացրած յարձակման զուգադիպու¬թիւնը: Ինչեւիցէ, անցնենք բուն նիւթին: Ցաւօք, ես ներկայ չեմ եղել այդ քննարկմանը եւ ծանօթ չեմ մանրամասներին: Այսուհանդերձ, ար¬ծարծ¬ված գաղափարներից մի միտք գրաւեց ուշադրութիւնս, որին էլ կ'ուզեմ անդրադառնալ: Միտքը հնչեցուել է Վաշինգտօնում գործող Արտաքին քաղաքականութեան ամերիկեան խորհրդի (American Foreign Policy Council)աւագ փորձագէտ պրն. Վեյն Մերրիի (Wayne Merry)կողմից: Գաղափարը վերա¬բե¬րում է ԼՂ հա-կա¬մարտութիւնը հարկադիր իրաւարարութեամբ լուծելուն: Ըստ լրատ¬վական գործակալութիւնների` նա ասել է հետեւեալը. «Միջնորդները չեն բանակցում. երկու կողմերը` Ադրբեջանը եւ Հայաստանը թոյլ չեն տալիս, որ նրանց աշխատանքն արդիւնք տա: Հիմա, այս իրաւի¬ճակում, ժամանակն է միջնորդութիւնից անցնել հարկադիր իրաւարարութեան» (“Mediators don't nego¬tiate: both sides – Azerbaijan and Armenia don't let their job work. Now, in this case, it's time to move from mediation to forceful arbitration”.) [1] Հնչած միտքն սկզբունքօրէն տարբերւում է ԼՂ հակամարտութեան լուծմանը միտուած մինչ այժմ արտայայտուած մտքերից: Եթէ առ այսօր հիմնական սկզբունքն այն էր, որ հակամարտութեան կողմերը պիտի իրենք յանգեն փոխադարձաբար ընդունելի տարբերակի, իսկ միջնորդ երկրները` տուեալ դէպքում Մինսկի խումբը եւ դրա եռանախագահները, պիտի նպաստեն դրան եւ հանդիսանան պայմանաւորուա¬ծու-թիւնների կատարման երաշխաւորը, ապա այս դէպքում առաջին անգամ հնչում է հակամարտու¬թիւնն առանց կողմերի համաձայնութեան, միգուցէ անգամ նրանց կամքին հակառակ, լուծելու գաղափարը: Հաշուի առնելով, որ ամերիկեան արտաքին քաղաքականութեան մշակման մէջ առկայ աւանդոյթը` նախ փորձագիտական մակարդակով հնչեցնել մտքէր, դրանք դնել շրջանառութեան մէջ, ապաեւ որո¬շա¬կի հանգամանքների դէպքում, դրանք կիրառել գործնական քաղաքականութեան ոլորտում` այս գաղա¬փարն աւելի հանգամանալից վերլուծութեան է արժանի: Առաւել եւս, որ պրն. Վեյն Մերրիի ներկայումս ներկացարած կառոյցը` Արտաքին քաղաքականութեան ամերիկեան խորհուրդը, էական ազդեցութիւն ունի ԱՄՆ քաղաքականութեան մէջ նոր մօտեցումների մշակման վրայ: Ինքը` Վեյն Մերրին նախկին փոր¬ձառու դիւանագէտ է` տասնամեակների աշխատանքային փորձով Պէտքարտուղարութիւնում եւ Պաշտ¬պանութեան նախարարութիւնում: Յարկ է ընդգծել, որ ցանկացած պարտադրանք, իսկ տուեալ դէպքում խօսքը գնում է պատերազմական գօտում հարկադիր իրաւարարութեան կիրառման մասին, պահանջելու է մեծաթիւ «խաղաղարարների» առկայութիւն: Ակնյայտ է նաեւ, որ շատ երկրներ շահագրգռուած կը լինեն ԼՂ հակամարտութեան գօտում` այն է Իրանի հիւսիսային սահմանին, մեծաթիւ «խաղաղարարներ» տեղակայելու հարցում: Հիմա տեսնենք` առաջին հայեացքից Վեյն Մերրիի խիստ նորարարական թուացող այս միտքը, որքա¬նով է իրականում նորը: Խորքի մէջ այս միտքը բնաւ էլ նոր չէ: Ըստ էութեան, իրաւարարութիւնը ներկայ հակամարտութեան լուծման այն ձեւն էր, որ նախ որդեգրել էր Փարիզի խաղաղութեան վեհաժողովը (1919-1920թթ.), ապաեւ դրան յաջորդած եւ դրանից ածանցուած Ազգերի լիգան (1920-1946թթ.) եւ, բնակա¬նաբար, այն փոխանցուել է վերջինիս իրաւայաջորդ Միացեալ ազգերի կազմակերպութեանը: Դիւանագէտները, քաղաքական եւ հասարակական գործիչները, փորձագէտները, խօսելով ԼՂ հա¬կամարտութեան մասին, յաճախ են գործածում «սառեցուած հակամարտութիւն» բառակապակցութիւնը: Սա հակամարտութեան միանգամայն ճիշտ բնորոշում է, սակայն հիմնական սխալն այն է, որ նրանցից շատերը «սառեցումը» հաշւում են 1990-ականներից: Իսկ իրականութեան մէջ բնաւ այդպէս չէ: Հակա-մարտութիւնն առաջացել է այն ժամանակ, երբ առաջին անգամ պատմութեան թատերաբեմում 1918թ. յայտնուած Ադրբեջանական Հանրապետութիւնը առանց որեւէ իրաւական կամ այլ հիմքերի սկսեց հա¬վակնութիւններ ցուցաբերել նախկին Ռուսաստանի կայսրութեան Բաքուի եւ Ելիզավետպոլի նահանգների ողջ տարածքի նկատմամբ` առանց հաշուի առնելու դրանց ժողովրդագրական պատկերը: Բնականաբար, այս մօտեցումն անընդունելի էր Փարիզի վեհաժողովում ներկայացուած Մեծ տէրութիւնների` ԱՄՆ, Բրի¬տանական կայսրութեան, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, համար, քանզի նոր պետութիւնների ստեղծման եւ դրանց սահմանների յստակեցման հարցում նրանք իրենց որոշումները խարսխում էին ոչ թէ հանգուցեալ պետութիւնների նախկին վարչական սահմանների, այլ Միացեալ Նահանգների նախագահ Վուդրոյ Վիլսոնի կողմից առաջ քաշած ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրայ: Այսու, երբ Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Լոնդոնի առաջին կոնֆերանսը (12 փետրուարի – 10 ապրիլի, 1920թ.) 1920թ. փետրուարի 16-ին[2] կրկին հանգամանալից անդրադարձաւ Հայաստանի Հան¬րապետութեան սահմանների հարցին, որոշուեց Մեծ տէրութիւնների մէկական ներկայացուցչի մասնակ¬ցութեամբ ստեղծել յանձնախումբ «հայաստանի նորանկախ պետութեան սահմանների վերաբերեալե (on the boundaries of a new independent State of Armenia):[3]Ըստ այդ որոշման, 1920թ. փետրուարի 21-ին Բրիտա¬նական կայսրութեան, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծ¬վեց նշեալ յանձնախումբը,[4] որի պատրաստած 24 փետրուարի 1920թ. թուակիր փաստաթուղթը, վերնագրուած` «զեկոյց եւառաջարկներհայաստանիսահմաններըորոշող յանձնախմբիէ(Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia)[5]քննութեան դրուեց փետրուարի 27-ին:[6] Նիստը նախագահողը` Բրիտանական կայսրութեան արտաքին յարաբերութիւնների քարտուղար լորդ Քըրզընը (Lord Curzon), անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների միջեւ առկայ տարածքային խնդիրներին, նշեց, որ «ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի շրջանները վէճի առարկայ են: Այնտեղի բնակչութիւնը մեծ մասամբ հայկական է, բացի մի հատուածի, որը գրեթէ ամբող¬ջովին թաթարաբնակ է: [7](“the regions of Karabagh, Zangezur and Nakhitchevan were in dispute. The population there was chiefly Armenian, except for a part which was almost wholly Tartar.”)Յարկ եմ համարում շեշտել, որ խօսքը չէր գնում Լեռնային Ղարաբաղի, առաւել եւս յետագայում նրա մի մասի վրայ ստեղծուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ Ղարաբաղի մասին, որն իր մէջ ընդգրկում է նաեւ Դաշտային Ղարաբաղը: Խնդրոյ առարկայ փաստաթուղթը, որն արտայայտում էր Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի միացեալ տեսակէտը Հարաւային Կովկասում սահմանների որոշման հարցում, նախատե¬սում էր նախ սպասել, որպէսզի կողմերն ինքնուրոյնաբար գան համաձայնութեան, ապա, անյաջողու¬թեան դէպքում, սահմանները որոշել իրաւարարութեամբ. «ինչ վերաբերում է Հայաստանի պետութեանեւվրաստանի, ինչպէս նաեւ ադրբեջանի սահմանին, ապա յանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշեալ սահմանների յստակեցման վերաբերեալ այնպիսի համաձայնութեան արդիւնքների, որոնց երեք հանրապետութիւններն իրենք կհանգեն պայմանագրերի մէջ: այն դէպքում, եթե սոյն հանրապետութիւններնիրենց սահմանների վերաբերեալ չենհանգի որեւէ համաձայնութեան, ապա հարցը պէտք է փոխանցուի ազգերի լիգայի իրաւարարութեանը, որը կստեղծի միջդաշնակցային յանձնաժողով`տեղում որոշել ու վերոնշեալ սահմանները` հաշուի առնելով, որպէս սկզբունք, ազգագրա¬կան տուեալներըէ: (As regards the boundary between the State of Armenia and Georgia and Azerbaijan, the Commis¬sion considers that, it is advisable for the present to await the results of the agreement, provided for in the treaties existing between the three Republics, in regard to the delimitation of their respective frontiers by the States themselves. In the event of these Republics not arriving at an agreement respecting their frontiers, resort must be had to arbitration by the League of Nations, which would appoint an interallied Commission to settle on the spot the frontiers referred to above, taking into account, in principle, ethnographical data.) Ինչպէս վերոշարադրեալից ակնյայտ է, Հայաստան-ադրբեջան, ինչպէս նաեւ Հայաստան-վրաստան, սահմանն իրաւարարութեամբ լուծելու սկզբունքն առաջարկուել եւ ընդունուել է դեռեւս 1920թ. փետրուարի 24-ի Մեծ տէրութիւնների միացեալ փաստաթղթով: Աւելին եւ ամենակարեւորը` յստակեցուել է սահմանա¬զատման (delimitation)սկզբունքը` «հաշուիառնելով, որպէս սկզբունք, ազգագրական տուեալներըե (taking into account, in principle, ethnographical data):Ընդսմին, զեկոյցին կից տրուած էր համապատասխան քար¬տեզը:[8] ըստ այդ փաստաթղթի, հաշուի առնելով 1920թ. Հարաւային Կովկասում տիրող ազգագրական պատկերը, Հայաստանի Հանրապետութեան տարածք էր համարւում ոչ միայն Լեռնային, այլեւ Դաշտային Ղարաբաղի զգալի մասը: Յոյժ կարեւոր է, որ յիշեալ փաստաթուղթն ընդգրկուել է նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրա¬վարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 2, 1920)Ամբողջական զեկոյցի մէջ, որպէս 1-ին հաւելուածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացեալ Նահանգները ճանաչել են նշեալ փաստաթղթի իրաւական էութիւնն ու օրինականութիւնը: Նշեալ դրոյթները ներառուել են նաեւ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մէջ, որպէս 92-րդ յօդուած. «հայաստանի եւ ադրբե-ջանի, ինչպէս նաեւ վրաստանի, միջեւ սահմանները կորոշուեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայ¬նութեան միջոցով: այնդէպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ յօդուածում յիշատակուած որոշ-ման օրը չեն կարողանա համաձայնութեամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշուի գլխաւոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կ'իրականացնեն նաեւ սահմանանշումըէ: (The frontiers between Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned. In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot). Ամփոփելով վերոշարադարեալը` կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնը. պրն. Վեյն Մերրիի առա¬ջարկը ԼՂ հակամարտութիւնը իրաւարարութեամբ լուծելու վերաբերեալ միանգամայն ընդունելի եւ իրա¬տեսական է, քանի որ այն ոչ միայն արտայայտում է արդէն իսկ ամրագրուած եւ Բրիտանիայի, Ֆրան¬սիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի կողմից ընդունուած որոշումը, այլեւ, որն աւելի կարեւոր է, խարսխուած է ժողովրդավարական այնպիսի սկզբունքի վրայ, ինչպիսին ազգագրական տուեալներն է (ethnographical data):Բնականաբար, իրաւարարութեան հիմք կարող է հանդիսանալ միմիայն 1920թ. ազգագրական պատկերը, քանի որ ինչ տեղի է ունեցել 1920թ. յետոյ` Ադրբեջանի եւ Հայաստանի անկախ հանրապե¬տութիւնների բռնազաւթում օտար երկրի զինուած ուժերի` 11-րդ Կարմիր բանակի կողմից, ապաեւ դրանց բռնակցումը Սովետական Ռուսաստանին ու դրա նոր տարազումին` Սովետական Միութեանը, միջազգային իրաւունքի կոպիտ եւ անսակարկ ոտնահարում է, իսկ ինչպէս ամրագրուած է միջազգային իրաւունքի մէջ` Ex injuria jus non oritur (իրաւունքը չի կարող խարսխուել անօրինութեան վրայ): Հետեւաբար, կարծում եմ, որ միջազգային հանրութիւնը եւ, առաջին հերթին, Միացեալ Նահանգները պիտի հետեւեն ամերիկացի փորձագէտ պրն. Վեյն Մերրիի առաջարկին եւ կեանքի կոչեն իրաւարարու¬թեան (arbitration)սկզբունքի վրայ խարսխուած արդէն իսկ առկայ միջազգային փաստաթղթի որոշումը` այն է Ադրբեջանի Հանրապետութեանը պարտադրեն, որ վերջինս իր զօրքերը դուրս բերի Հայաստանի Հան¬րապետութեան տարածքը հանդիսացող Դաշտային Ղարաբաղից (իմ ոչ մասնագիտական հաշւումնե¬րով` 14 հազ. քկմ) եւ Նախիջեւանից (5.4 հազ. քկմ): Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետութիւնը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետութեան տարածքի 19.4 հազ. քկմ, այլեւ շարունակում է յաւակնութիւններ ցուցաբերել ադրբեջանական տեւական օկուպացիայից ներկայումս ազատագրուած Հայաստանի Հանրապետութեան տարածքների նկատմամբ` տարածաշրջանում կայունութիւն չի լինի: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, ինչպէս նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգ¬ները, ամէն ջանք պիտի գործադրեն, որպէսզի հնարաւորինս արագ կեանքի կոչուի իրենց իսկ որոշումը: Արա Պապեան Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար 8 յունիսի, 2012թ. [1] http://www.arminfo.info/index.cfm?objectid=4486A610-AFD7-11E1-B1D8F6327207157C [2] Documents on British Foreign Policy 1919-1939, (ed. by R. Butler and J. Bury) First Series, v. VII, London, 1958, pp. 81-86. Document # 10: Consideration of the future boundaries of Armenia: decision to appoint an Allied commission to report thereupon, Feb. 16, 1920. [հետայսու` DBFP] [3] Ibid, p. 86. [4] Ibid, Document #20: Decisions of parts III and IV of the draft synopsis of the Turkish treaty (political clauses), p. 178. [5] Սոյն փաստաթուղթն ամբողջութեամբ լոյս է տեսել `Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (prepared by Ara Papian). Yerevan, 2011, pp. 98-112. [6] DBFP, Document # 34, p. 280. [7] Ibid, p. 281. [8] Քարտէզը պահւում է ԱՄՆ պետական արխիւում (National Archives and Records Adminstration) եւ տպագրուած է Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (prepared by Ara Papian). Yerevan, 2011, p. 328.
  -   Յօդուածներ