Խաղ-մրցոյթ` նուիրուած EmpoPredictor խաղին


Խաղ-մրցոյթ` նուիրուած EmpoPredictor խաղին

  • 11-06-2012 16:46:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մրցոյթ ֆուտբոլասէրների համար Հայկական կայքերից մէկում ֆուտբոլասէրների համար անց է կացւում խաղ-մրցոյթ բազմաթիւ արժէքաւոր մրցանակներով: EURO 2012-ին նուիրուած EmpoPredictor խաղին մասնակցելու համար պէտք չէ ծախսել գումար: Հարկաւոր է ընդամէնը օգտագործել ֆուտբոլային գիտելիքները կամ ինտուիցիան եւ ճիշտ գուշակել խաղերի ելքերն ու հաշիւները: Predictor խաղը շատերին ծանօթ է արտասահմանեան կայքերից: www.emporium.am- ը առաջին հայկական կայքն է, որ նախաձեռնել է նման մրցոյթ հայ ֆուտբոլասէրների համար: Կայքը վստահեցնում է, որ չկայ ոչ մի արտասահմանեան կայք, որտեղ շահումներն այսքան առատ լինեն: Սովորաբար Predictor-ներում յաղթում են առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները, իսկ EmpoPredictor-ում սահմանուած է թուով 29 մրցանակ: Առաջին հորիզոնականի համար մրցանակ է սահմանուած 32 անկիւնագծով LCD հեռուստացոյց, երկրորդի համար` Sony PlayStation 3, երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կը ստանայ նորաոճ արեւային ակնոց Կարգին optics-ի կողմից: Մինչ Play Off փուլը առաւելագոյն միաւոր հաւաքած 20 մասնակիցներից իւրաքանչիւրը կը ստանայ մէկ արկղ գարեջուր եւ սա դեռ բոլորը չէ: Կազմակերպիչներն առաջարկում են այցելել կայք ծանօթանալու միւս մրցանակներին`խաղալու, չծախսելու եւ շահելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն