Սերժ Սարգսեանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին
11-06-2012 17:00:35 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յունիսի 11-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:
Հանդիպմանը Հանրապետութեան նախագահը եւ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին եւ Հայաստանի եւրաինտէգրման գործընթացին վերաբերող հարցեր:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից: