Այսօր կայացաւ «արի տունե-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը


Այսօր կայացաւ «արի տունե-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը

  • 11-06-2012 17:36:39   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յյունիսի 11-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցնէր, Երեւանի վարչական շրջանների, ինչպէս նաեւ հիւրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն»-2012թ. ծրագրի մեկնարկը` ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց ծրագրի մասնակից երեխաներին եւ նրանց ծնողներին` Հայրենիք գալու եւ Հայրենիքը ճանաչելու մեծ ցանկութեան համար: ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարեանը ներկայացրեց 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կ'այցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր եւ ուսումնական հաստատութիւններ, կը լինեն ՀՀ պաշտպանութեան նախարարութեան զօրամասերում եւ այլն, այնուհետեւ 4 օր կ'անցկացնեն Աղաւնաձորի ճամբարում: «Արի տուն»-ծրագրի նպատակն է` սփիւռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ արմատաւորել ազգային արժէքային համակարգ, ծանօթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտուածքին, աջակցել Հայաստան-Սփիւռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: «Արի տուն»-ծրագրի առաջին փուլին կը մասնակցի Ռուսաստանի Դաշնութիւնից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից 25 երիտասարդ:
  -   Հասարակութիւն