ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին


ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

  • 12-06-2012 16:47:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը յունիսի 12-ին ընդունեց էահկ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետութեան փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Ողջունելով բարձրաստիճան հիւրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանօթանալու եւ ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Յովիկ Աբրահամեանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցութեան շարունակականութիւնը: աժ նախագահը շնորհակալութիւն յայտնեց, որ ՀՀ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ /Ժհմիգ-ը անաչառ դիտորդական առաքելութիւն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկոյցը : Նրայ խօսքով` Հայաստանի Նախագահը եւ իշխանութիւններն արել են հնարաւոր ամէն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ: ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմօրը շնորհաւորեց Յովիկ Աբրահամեանին ԱԺ նախագահ ընտրուելու կապակցութեամբ` յաջողութիւններ մաղթելով յետագայ գործունէութեան ընթացքում: Նա բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարեւոր դեր վերապահելով Ազգային ժողովին: Պարոն Գիլմօրը կարեւորեց 2011թ. համաներումը, որը, ըստ նրա, կարեւոր նշանակութիւն ունեցաւ երկրում ներքաղաքական կայունութիւնը ամրապնդելու գործում: Նա նկատեց, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրութիւնների յաջողութեանը մեծապէս նպաստել է ԱԺ կողմից ընդունուած բարեփոխուած Ընտրական օրէնսգիրքը, որտեղ ներառուած են նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագէտների առաջարկները : Նա կարեւորեց նաեւ «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցոյցեր անցկացնելու մասին» օրէնքում կատարուած փոփոխութիւնները, ինչպէս նաեւ «Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» օրէնքում փոփոխութիւններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ համարեց ՀՀ Աժ-ԵԱՀԿ յետագայ համագործակցութեան խորացումը եւ աջակցութեան պատրաստակամութիւն յայտնեց: հանդիպմանը անդրադարձ եղաւ նաեւ տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութիւնը` որպէս բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգաւորմանը միայն խաղաղ ճանապարհով: կողմերը պէտք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են յաւելեալ լարուածութիւն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասաց Յովիկ Աբրահամեանը: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտութեան կարգաւորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտութեան կողմերի, այլեւ տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգութիւն յայտնեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացուած դիւերսիոն գործողութիւնների եւ ոտնձգութիւնների համար, դատապարտեց` նշելով, որ միջազգային հանրութիւնը պէտք է արժանի գնահատական տայ Ադրբեջանի պահուածքին: Պարոն Գիլմօրը նոյնպէս կարեւորեց ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրայ, եւ շեշտեց. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, եւ հակամարտութեան ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որեւէ սրում անթոյլատրելի է: Պէտք է շարժուել առաջ` դէպի խաղաղ կ'արգաւորում»: Հայ-թուրքական յարաբերութիւններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հաւաստիացրեց, որ իր ղեկավարած կառոյցը աջակցում է Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպմանը քննարկուեցին այլ հարցեր եւս:
  -   Մամլո հաղորդագրություն