Կը դադարեցուի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը


Կը դադարեցուի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը

  • 13-06-2012 14:47:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Երեւան Ջուր» ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապուած, ս.թ. յունիսի 14-ի ժամը 11.00-24.00 կը դադարեցուի Կենտրոն վարչական շրջանի Սարեան փող. 2-24 զոյգ համարների, Արաբկիր վարչական շրջանի Կոնդ թաղամասի, Կոմիտաս պող. 1-12, Բաղրամեան պող. 21-89, Քոչար փող. 1-10 համարների, Ջեյմս Բրայսի, Գիւլբենկեան, Գուլակեան, Կիեւեան, Օրբէլի, Երզնկեան, Պռոշեան, Ֆրիկ, Պարոնեան, Դէմիրճեան, Անտառային, Սարմեն, Քեռու, Բարբիւս, Սեւաստոպոլեան, Կալենց, Սունդուկեան, Ա.Աւետիսեան, Այգեձոր, Սօսէ փողոցների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար:
  -   Տնտեսութիւն