Նախագահ Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Հհ-ում Էկուադորի նորանշանակ դեսպանը
13-06-2012 14:54:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսեանին յունիսի 13-ին իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Էկուադորի նորանշանակ դեսպան Պատրիսիոյ Ալբերտոյ Չաւես Սաւալայը (նստավայրը` Մոսկուա):
Նախագահը շնորհաւորել է դեսպանին մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռուած է զարգացնել յարաբերութիւնները Էկուադորի հետ եւ յոյս է յայտնել, որ երկու երկրների միջեւ իրաւապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւաւորումից, գործարարների միջեւ սերտ կապերի հաստատումից ու տնտեսութիւնների մասին փոխադարձ տեղեկատուութեան ապահովումից յետոյ, ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք ոլորտներում կարող է ակտիւ համագործակցութիւն ձեւաւորուել:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
Դեսպան Պատրիսիոյ Ալբերտոյ Չաւես Սաւալայը նշել է, որ Երեւանում արդէն հասցրել է հանդիպումներ ունենալ առանձին նախարարութիւնների, գերատեսչութիւնների եւ գիտութեան ու կրթութեան ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրութիւններն ու փոխգործակցութեան հնարաւորութիւնները: Նա վստահեցրել է, որ իր պաշտօնավարման ընթացքում երկու երկրների նախագահների աջակցութեամբ կ'անի ամէն հնարաւորը` զարգացնելու եւ ամրապնդելու Հայաստանի եւ Էկուադորի միջեւ կապերը: