Օտարերկրացի դասախօսները` Ազգային ժողովում


Օտարերկրացի դասախօսները` Ազգային ժողովում

  • 13-06-2012 15:47:19   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արտակ Դաւթեանը յունիսի 13-ին հանդիպեց Երեւանի Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանի արեւելեան լեզուների ամբիոնի օտարերկրացի դասախօսների հետ, ովքեր ներկայացնում էին Յունաստանը, Եգիպտոսը, Վրաստանն ու Արեւելեան Ասիայի երկրները` Ճապոնիայ, Կ'որէայ, Չինաստան, Հնդկաստան: Հանդիպման ընթացքում քննարկուեցին կրթութեան բնագաւառին, մասնաւորապէս, միջբուհական համագործակցութեանն առնչուող մի շարք հարցեր: Յանձնաժողովի նախագահը պատրաստակամութիւն յայտնեց աջակցել դասախօսներին` ծանօթանալու կրթութեան բնագաւառում Հայաստանի օրէնսդիր իշխանութեան կողմից ընդունուած օրէնքներին, իրականացուող բարեփոխումների գործընթացին: Հիւրերի անունից շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, արեւելեան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայէլեանը կարեւորեց գործակցութիւնն ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի հետ: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ այցը նաեւ ճանաչողական էր. հիւրերը շրջեցին խորհրդարանում, եղան նիստերի դահլիճում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ