Տիգրան Սարգսեանմ. «Մենք լուրջ արդիւնքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականութեան աճի առումով»


Տիգրան Սարգսեանմ. «Մենք լուրջ արդիւնքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականութեան աճի առումով»

  • 14-06-2012 12:54:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանում ժամանակակից այգեգործութեան ներդրման, թարմ մրգի եւ ընկուզեղէնի արտահանման, հայկական մրգի համբաւն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարութիւնը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «հայկական միրգէ ԲԲԸ: Այժմ որոշում է ընդունուել ընկերութեանը յանձնել համապատասխան տարածք եւ հող` իբրեւ նախորդ որոշմամբ սահմանուած ներդրումների ապահովում: «Սայ կարեւոր ծրագիր է, որից մենք լուրջ արդիւնքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականութեան աճի առումով, որովհետեւ առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառուելու, որ մէկ հեկտարից աւելի շատ պտուղ կարողանանք ստանալ: Այնպէս որ, այս փորձը պէտք է տարածենք գիւղատնտեսական բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Մէկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան»ՊՈԱԿ-ը վերակազմաւորուել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»հիմնադրամի, ինչի շնորհիւ կը մեծանայ համալսարանի ձեռնարկատիրական գործունէութեան արդիւնաւէտութիւնը, կը ներգրաւուեն արտաքին ներդրողներ: Փաստօրէն մեր երկրում փորձ է արւում ստեղծել արեւմտեան տիպի առաջին հետազօտական համալսարանը: Ինչպէս յայտնում են ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կառավարութեան որոշմամբ «Երուերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը կը մասնաւորեցուեն դասական աճուրդով: Այս ընկերութիւնը մասնաւորեցման է ներկայացւում առաջին անգամ: Բաժնետոմսերի գնահատուած արժէքը կազմել է 257 մլն 809 հազար դրամ, գնահատուած պարտաւորութիւնները` 3 մլն 772 հազար 200 դրամ: Ակնկալւում է ընկերութեան մասնաւորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնաւոր գործունէութիւնը, աւելացնել պետբիւջէի մուտքերը: Իր նիստում կառավարութիւնը «Ախուրեան-Արաքս-Ջրառ« ՓԲԸ-ին թոյլատրել է իրեն պատկանող Անի N1 պոմպակայանով վճարել այդ ընկերութեան կողմից տեղաբաշխուած` պետութեանը պատկանող համապատասխան թուով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` գոյքն ամրացնելով ջրային տնտեսութեան պետական կոմիտէի աշխատակազմին: Նշուած պոմպակայանը, որը կառուցուել է 1970-ական թուականներին եւ 1989 թուականից չի շահագործւում, քայքայուել է եւ թալանուել: Որոշումը միտուած է պոմպակայանի հիմնանորոգմանը եւ գործարկմանը, ինչի շնորհիւ կը կազմակերպուի Գետքի գիւղական համայնքի ցանքատարածութիւնների արհեստական ոռոգումը:
  -   Տնտեսութիւն