Մեկնարկում է 5-րդ ամենամեայ միջազգային Դիջիթէք Բիզնես ֆորումը


Մեկնարկում է 5-րդ ամենամեայ միջազգային Դիջիթէք Բիզնես ֆորումը

  • 14-06-2012 14:08:33   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Յունիսի 15-ին եւ 16-ին «Արմենիայ Մարիոթ»հիւրանոցային համալիրում տեղի կ'ունենայ «Smart Country-թուային լուծումներ ինովացիոն տնտեսութեան համարէ խորագիրը կրող 5-րդ ամենամեայ Դիջիթէք Բիզնես ֆորումը: Պաշտօնական բացումը կ'իրականացուի յունիսի 15-ին, ժամը 10:30-ին «արարատէ սրահում: Բացման խօսքով հանդէս կը գան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը, «Արմենտել»ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ), գլխաւոր գործընկերն է «Արմենտել» ընկերութիւնը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացւում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան (USAID EDMC) ծրագրի աջակցութեամբ: ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսութեան ստեղծմանը թուային լուծումների հիման վրայ, մէկ հովանու ներքոյ ներկայացնել տնտեսութեան արդիականացման համար նախատեսուած ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայութիւնները: Այս տարի Դիջիթէք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցուել է մասնակից կազմակերպութիւնների մօտ 48% աճ: Եթէ 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպութիւններ, ապա այս տարի` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանեան: Երկօրեայ Դիջիթէք Բիզնես ֆորումը բաղկացած կը լինի հետեւեալ միջոցառումներից. • Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նուիրուած կոնֆերանս - Կը քննարկուեն ՏՀՏ եւ այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդիւնաւէտ ներդրման ձեւերը, մեթոդները եւ խնդիրները տնտեսութիւնում • Տեխնոլոգիական սեմինարների շարք – Կը ներկայացուեն ՏՀՏ ընկերութիւնների կողմից նախագծուած վերջին լուծումներն ու ծառայութիւնները • “DigiTec Business” ցուցահանդէս: ֆորումի մուտքը միայն հրաւիրատոմսերով կամ տոմսերով է: Տոմսերի արժէքն է 5.000 ՀՀ դրամ: Դիջիթէք Բիզնես ֆորումի աշխատանքային ժամերն են` • Յունիսի 15` 10:30-18:00 • Յունիսի 16` 10:00-17:00: Գլխաւոր գործընկեր- «Արմենտել» ընկերութիւն (ապրանքանիշը Beeline) ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան Մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնես ասոցիացիայ: ԻՏՁՄ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունէութեան շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ