15-06-2012 13:13:39 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Պենտագոնը պատմութեան մէջ առաջին անգամ տօն կը կազմակերպի համասեռամոլների պատուին
Պենտագոնն իր պատմութեան մէջ առաջին անգամ այս ամսին տօն կը կազմակերպի արուամոլների եւ լեսբուհիների պատուին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` յղում անելով ՌԻԱՅ Նովոստիին, յունիսի 14-ին հաղորդել Է Hill թերթը` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Էյլին Լայնեզին:
Լայնեզի խօսքով` միջոցառման մանրամասներն առայժմ մշակւում են, բայց արդէն յայտնի Է, որ այն տեղի կ'ունենայ այսպէս կոչուած «ԼԱԲՏ»-ի (լեսբուհիների, արուամոլների, բի- եւ տրանսսեքսուալների) միամսեակի շրջանակներում եւ կազմակերպուած կը լինի զինուած ուժերում ոչ աւանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների ծառայութեան սահմանափակումների վերացման առաջին տարեդարձի առթիւ:
Յունիսին ԱՄՆ-ի շատ քաղաքներում տեղի են ունենում գեյ-շքերթներ, շատ ռեստորաններ եւ ակումբներ զարդարուած են բազմագոյն դրօշներով, իսկ քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով հանդէս են գալիս համասեռամոլների իրաւունքների պաշտպանութեամբ: