էկոլոգիական հասարակական դաշինք. «Uեւանայ լճից ջրի բացթողման տարեկան առաւելագոյն չափաքանակը մինչեւ 320 մլն մ3 սահմանելը անհիմն է»
15-06-2012 13:29:02 | Հայաստան | Հասարակութիւն
էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը.
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Պարոն Հ. Աբրահամեանին
ՀՀ Ազգային Ժողովի գիւղատնտեսական
եւ բնապահպանական հարցերի
մշտական յանձնաժողովի նախագահ
Պարոն Ս. Բալասանեանին
«ՀՀ կառավարութիւնը յունիսի 14-ի նիստում հաւանութիւն տուեց «Սեւանայ լճի մասին»ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին» եւ «Uեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրէնքում փոփոխութիւն կատարելու նախագծերին, որով առաջարկւում է 2012 թուականին Uեւանայ լճից ջրի բացթողնման տարեկան առաւելագոյն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն մ3:
Համաձայն «Uեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրէնքի Սեւանայ լճից ջրի բացթողումների տարեկան առաւելագոյն քանակ սահմանուած է մինչեւ 170 մլն մ3, իսկ սահմանուած քանակից աւելի բացթողումներ կարող են թոյլատրուել միայն տնտեսական խիստ անհրաժեշտութեան եւ չնախատեսուած արտակարգ իրավիճակների դէպքում: (Կառավարութիւնը «Սեւանայ լճի մասին»ՀՀ օրէնքով սահմանուած կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխութեան մասին ժամանակաւոր ծրագիր, որը հաստատւում է համապատասխան օրէնքի ընդունմամբ):
Նշենք, որ համաձայն Հայաստանի հիդրօդերեւութաբանութեան եւ մոնիտորնգի պետական ծառայութեան կանխատեսումների 2012թուականի ամռան ամիսներին ամսական տեղումների քանակը սպասւում է հիմնականում նորմային մօտ, որից կարելի է եզրակացնել, որ հանրապետութիւնում երաշտային իրավիճակ չի սպասւում, հետեւաբար արտակարգ իրավիճակների ռիսկը բացակայում է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական խիստ անհրաժեշտութեանը, ապա անհիմն են Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի հիմնաւորումներն այդ մասին, քանի որ նախ հաշուի չի առնուած Արարատեան արտեզեան աւազանից ոռոգման նպատակով օգտագործուող արտեզեան ջրերը եւ ակնյայտօրէն քիչ են ներկայացուած գետերից նախատեսուող ջրաքանակները:
Միեւնոյն ժամանակ ձեր եւ Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի ուշադրութիւնն ենք հրաւիրում ջրակորուստների վրայ, որոնք մեր հանրապետութիւնում 80%-ից աւելի են, որեւէ միտում չունեն նուազելու ու, ի դէպ, մտցուած են ոռոգման ջրի սակագնի մէջ եւ փաստօրէն գանձւում են ջրօգտագործող գիւղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նուազեցնելու այդ կորուստները:
Հաշուի առնելով վերոնշեալը` էկոլոգիական հասարակական դաշինքը գտնում է, որ 2012 թուականին Uեւանայ լճից ջրի բացթողման տարեկան առաւելագոյն չափաքանակը մինչեւ 320 մլն մ3 սահմանելը անհիմն է եւ կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին մերժել վերոնշեալ նախագծերը»: