Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը որոշել է ՀՀ կառավարութեան նոր կազմը: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերից յետո հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին է ներկայացրել ապագայ կառավարութեան մէջ ՀՀԿ-ի քուոտայով նշանակուելիք նախարարների ցանկը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտէմ Ասատրեան
Առողջապահութեան նախարար` Դերենիկ Դումանեան
Արդարադատութեան նախարար` Հրայր Թովմասեան
Արտակարգ իրավիճակների նախարար` արմէն Երիցեան
Արտաքին գործերի նախարար` Էդուարդ Նալբանդեան
Բնապահպանութեան նախարար` Արամ Յարութիւնեան
Գիւղատնտեսութեան նախարար` Սերգօ Կարապետեան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դաւթեան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմէն Մովսիսեան
Կրթութեան եւ գիտութեան նախարար` Արմէն Աշոտեան
Մշակոյթի նախարար` Յասմիկ Պօղոսեան
Պաշտպանութեան նախարար` Սեյրան Օհանեան
Սփիւռքի նախարար` Հրանոյշ Յակոբեան
Տարածքային կառավարման նախարար` Արմէն Գէորգեան
Տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարեան
Ֆինանսների նախարար` Վաչէ Գաբրիէլեան
Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի անունը յայտնի կը դառնայ կառավարութեան նիստի ժամանակ: