Դիջիթէք Բիզնես ֆորումին մասնակցեց 59 կազմակերպութիւն, որից 21-ը արտասահմանեան


Դիջիթէք Բիզնես ֆորումին մասնակցեց 59 կազմակերպութիւն, որից 21-ը արտասահմանեան

  • 16-06-2012 16:30:39   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Յունիսի 15-16-ին Երեւանի «Արմենիայ Մարիոթ» հիւրանոցային համալիրում տեղի ունեցաւ «Smart Country-թուային լուծումներ ինովացիոն տնտեսութեան համար» խորագիրը կրող 5-րդ ամենամեայ Դիջիթէք Բիզնես ֆորումը: Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ով ՀՀ կառավարութեան անունից ողջունեց Դիջիթեք-2012-ի բոլոր մասնակիցներին: Ըստ վարչապետի, Հայաստանը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: “մեր տնտեսութիւնը աւելի դիւերսիֆիկացուած է, քան 2008թ-ին եւ այդ առումով նրա դիմադրողականութիւնը էապէս բարձրացել է”,- ասել է վարչահետը եւ նշել, որ այս գործում իր կարեւորագոյն դերակատարութիւնն է խաղացել հենց տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտը: “տտ-ի կիրառումը բարձրացնում են արտադրողականութիւնը տնտեսութեան բոլոր ճիւղերում. 5 տարի առաջ բոլոր այն ցուցանիշները որ ներկայացուել են մեզ, զիջում էին մեր հարեւան պետութիւններին: 5 տարի անց, մենք զեկուցում ենք, որ տարածաշրջանում այդ բոլոր ցուցանիշներով մենք առաջինն ենք”,- նշեց Տիգրան Սարգսեանը: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը ներկայացրեց Ֆորումի նպատակը , որն է` աջակցել ինովացիոն տնտեսութեան ստեղծմանը թուային լուծումների հիման վրայ, մէկ հովանու ներքոյ ներկայացնել տնտեսութեան արդիականացման համար նախատեսուած ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայութիւնները: Ըստ Կարէն Վարդանեանի, հիմնական խնդիրը տեխնոլոգիական լուծում առաջարկողների եւ բիզնես համայնքի միջեւ անջրպետի փոքրացնելն է: “մի քանի տարի առաջ Հայստանը գնւում էր 116-րդ տեղում տոխնոլոգիաների օգտագործման առումով, այսօր մի քիչ բարելաւուել է, եւ մենք 94–րդ տեղում ենք , բայց ես կարծում եմ, որը զուտ միայն պատուի առումով մեզ սազական չէ: Այս տարի Դիջիթէք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցուել է մասնակից կազմակերպութիւնների մօտ 48% աճ: Եթէ 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպութիւններ, ապա այս տարի` 59, որից 38-ը տեղական, իսկ 21-ն` արտասահմանեան: Նախորդ տարիների համեմատ այս տարուայ միոցառման տարբերութիւնն այն է, որ միջազգային մասնակցութիւններն աւելի մեծ է: 13 երկրի տարբեր կազմակերպութիւններից հիւրեր ունենք, եւ դա նշանակում է, որ հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրութիւնը աճում է”,- “Նոյեան Տապան”-ի լրագրողի հետ զրոյցում տեղեկացրեց իտձմ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: Իր գործունէութեան շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը,«տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համարէ թեմատիկ հանդիպումների շարքը: Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումներ գործարար այցելուներին ցուցադրեցին «Արմենտել» «Ի-Վորկս», «իննովեյթիւ Գրինհաուս», «ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Վեբեքս Թեքնոլոջիս», «Գուդ Լայն», «Գրիման., «Քիսօլուշնզ», «Սպրինտ», «Պարադոքս», «Լայմ Տեխ» ընկերութիւնները, «Դ-լինկ Ինտերնեշնլ» հայաստանեան ներկայացուցչութիւնը, «Նորք» տեղեկատվաւերլուծական կենտրոնը, Տելեբժշկութեան հայկական ասոցիացիան, Գիւմրու տնտեսական զարգացման հիմնադրամը, եւ այլն: «արմենտելէ ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն կարծիք յայտնեց, որ հետաքրքիր լուծումներ առաջարկող տեղական ՏՏ ընկերութիւնների համար DigiTec-Business համաժողովը լաւ հարթակ է իրենց մշակումները ներկայացնելու խոշոր ընկերութիւններին: Նա վստահ է, որ այս համաժողովի շնորհիւ ընկերութիւնների միջեւ ձեւաւորուող երկխօսութիւնն ու գործընկերային յարաբերութիւնները հիմք են ստեղծում տնտեսութեան զարգացման եւ երկրի բարեկեցութեան համար : Համաժողովի շրջանակներում կազմակերպուող ցուցահանդէսում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերութիւնները կը ներկայացնեն իրենց ծրագրային լուծումները, նպաստելով ՏՏ եւ այլ ոլորտների միջեւ երկխօսութեան նախաձեռնութեանը, իսկ հրաւիրուած խօսնակները հայկական ձեռնարկութիւններին եւ քաղաքականութիւն մշակողներին ներկայացրին միջազգային լաւագոյն փորձը: Երկօրեայ Դիջիթէք Բիզնես ֆորումը բաղկացած էր հետեւեալ միջոցառումներից. DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւն /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւն, «տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համարէ թեմատիկ հանդիպումների շարք: Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նուիրուած կոնֆերանսին քննարկուեցին ՏՀՏ եւ այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդիւնաւէտ ներդրման ձեւերը, մեթոդները եւ խնդիրները տնտեսութիւնում: Տեխնոլոգիական սեմինարների ընթեցքում` ներկայացուեցին տհտ ընկերութիւնների կողմից նախագծուած վերջին լուծումներն ու ծառայութիւնները: “DigiTec Business” ցուցահանդէսը անց է կացւում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան (USAID EDMC) ծրագրի աջակցութեամբ: Յիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2008 թ- ին:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ