WiFi համակարգ` մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում


WiFi համակարգ` մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում

  • 18-06-2012 14:22:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը հանգստեան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետեւել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին եւ ներկայացրել իր դիտողութիւնները: «Քաղաքի մասին առաջինը տպաւորութիւնը ձեւաւորւում է հէնց մուտքերից: Ամենօրեայ հետեւողականութիւնն եւ սրտացաւ վերաբերմունքը պէտք է լինի իւրաքանչիւրի կ'ողմից»,-աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ նշել է քաղաքապետն ու յանձնարարել հնարաւորին սեղմ ժամկէտում աւարտել նշուած տարածքների կանաչապատումն ու գեղարուեստական ձեւաւորումը: Բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակւում են ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժւում են նաեւ մշտադալար տնկիները` հնարաւոր չորացումից խուսափելու նպատակով: Քաղաքապետ յանձնարարել է սեղմ ժամկէտում աւարտել նախկինում անցկացուած, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործուող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարուող աշխատանքները եւ համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով: << Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները պէտք է աշխատանքներ տանենք, որպէսզի առաջիկայ տարիների ընթացքում վերջնականապէս լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը>>,-նշել է քաղաքապետը: Այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերեալ զեկուցուել է, որ ընտրուած 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցութիւններ են ընթանում կապի օպերատորների հետ: Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը յանձնարարել է հսկողութիւն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ եւ ապահովել, որ խաղերը տեղադրուեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց յետոյ: Քաղաքապետի յանձնարարութեամբ շարունակւում է հսկողութիւնը սեփական եկամուտների գումարների հաւաքագրման, մասնաւորապէս աղբահանութեան վարձավճարների հաւաքագրման ուղղութեամբ: Կը շարունակուի նաեւ բջջային կապի օպերատորների աջակցութեամբ սահմանուած ժամկէտների վերաբերեալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը: Մայրաքաղաքի դպրոցներին եւ մանկապարտէզներին ցուցաբերուող աջակցութիւնը խթանելու եւ առաւել նպատակային դարձնելու նպատակով` Տարօն Մարգարեանը յանձնարարել է ակտիւացնել «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտէզիդ» կայքերի գործունէութիւնը: Ընթացքի մէջ են վարչական շրջաններ - համատիրութիւն համատեղ ծրագրի շրջանակում իրականացուող բազմաբնակարան շէնքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարւում են շրջայցեր: Քաղաքապետի յանձնարարութեամբ առաջիկայում կ'ամրացուեն ու կը վերանորգուեն Մեասնիկեան պողոտայի միջնապատէրը: Շարունակւում է խիստ հսկողութիւնը ապօրինի շինարարութիւնների եւ հողազաւթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղութեամբ: Նախորդ շաբաթուայ ընթացքում յայտնաբերուել եւ արձանագրուել է իրաւախախտման 12 դէպք: «Արձանագրուած բոլոր ապօրինութիւնների մասով պէտք կայացնել քանդման որոշում»,-նշել է քաղաքապետ Տարօն Մարգարեանը: Անդրադառնալով հասարակական աւտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացուող ամենօրեայ հսկողութեանը` զեկուցուել է, որ նախորդ շաբաթուայ ընթացքում արձանագրուել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթեւեկման, ինչպէս նաեւ կանգառագօտիներից դուրս կայանման մի շարք դէպքեր: Զեկուցուել է նաեւ, որ նախորդ շաբաթ կայացել են Երեւանի ներքաղաքային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային կանոնաւոր փոխադրումների երթուղիների հերթական մրցոյթները: Չգործող, սակայն վերագործարկման ենթակայ շատրուանների վերանորոգման վերաբերեալ «Ջրային կ'առոյցներ»ՓԲԸ տնօրէնը զեկուցուել է, որ մինչեւ յուլիս կը վերագործարկուեն եւս 3 մայրաքաղաքային շատրուան: Սահմանուած ժամանակացոյցի համաձայն շարունակւում են Ուլնեցու փողոցից Ռուբինեանց փողոց տանող 2.5 կմ երկարութեամբ շրջանցիկ նոր աւօտճանապարհի, ինչպէս նաեւ Լենինգրադեան փողոցը Իսակովի պողոտային կապող աւտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարւում նաեւ հանգոյցների կառուցման ուղղութեամբ: Աւարտական տեսքի է բերւում Աբէլեան-Հալաբեան հատուածը: Շարունակւում են նաեւ մայրաքաղաքի գեղարուեստական լուսաւորութեան ցանցում եղած թերութիւնների վերացման եւ նոր շէնքերի լուսաւորման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ տարոն Մարգարեանը յանձնարարել է քաղաքապետարանի գեղարուեստի խորհրդում քննարկել եւ առաջարկութիւն ներկայացնել Դուին հիւրանոցի հարեւանութեամբ տեղադրուած արձանախմբի տեղափոխման հետ կապուած:
  -   Տնտեսութիւն