Ամփոփուել են «Կենգուրու»միջազգային մաթեմատիկական խաղ-մրցոյթի արդիւնքները


Ամփոփուել են «Կենգուրու»միջազգային մաթեմատիկական խաղ-մրցոյթի արդիւնքները

  • 18-06-2012 13:28:49   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում այսօր ներկայացուել են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցոյթի արդիւնքները: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչեանը, ողջունելով մրցոյթի յաղթողներին, նշել է, որ մրցոյթին այս տարի մասնակցել է մօտ 1000 դպրոց: «Ուզում եմ յատուկ շեշտել, որ օլիմպիական շարժումը նոր իմաստ եւ կարեւորութիւն է ստանում մեր երկրում, եւ այդ համակարգում իր նշանակալի տեղն ու դերն ունի «Կենգուրու»: Այս միջազգային մրցոյթը, որը չորրորդ անգամ է անցկացւում մեր երկրում, մաթեմատիկական միջազգային շարժում է, որը նպատակ ունի երեխաների շրջանում արթնացնել հետաքրքրութիւն մաթեմատիկա առարկայի նկատմամբ»,- նշել է Մանուկ Մկրտչեանը: Այս տարի Հայաստանի եւ Արցախի դպրոցներից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցոյթին մասնակցել է շուրջ 36 հազար դպրոցական: Նրանցից 1201-ը դարձել են մրցանակակիր, այդ թւում 456-ի արդիւնքները դիտարկուել են «լաւէ: Հայաստանում «կենգուրու-2012ե-ի յաղթողներն այս տարի հինգն են. Աննա Վարդանեանը` Գեղարքունիքի մարզի Կ'արմիրգիւղի թիւ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Սերեօժայ Դանիէլեանը` Շիրակի մարզի Գիւմրու «պրոգրեսէ համալսարանական յենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանեանը` Լոռու մարզի Վանաձորի Վ.Տէրեանի անուան թիւ 5 աւագ դպրոցի աշակերտ, Եւա Յունանեանը` Կ'ոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի եւ Էռնա Պետրոսեանը` Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումեանցի անուան թիւ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի: Յաղթողները` որպէս մրցանակ, ստացել են արժէքաւոր նուէրներ: Նրանցից մէկը` Էռնա Պետրոսեանը, ով երկրորդ անգամ է դառնում «Կենգուրուի» յաղթող, որպէս գլխաւոր մրցանակակիր կմեկնի Ֆրանսիայ` հանգստանալու միջազգային մանկական ճամբարում: Հայաստանում «Կենգուրու» մրցոյթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրէն Դաւիթ Սահակեանը նշել է, որ մրցոյթի անցկացման չափանիշները խստացուել են: Մրցոյթի անցկացման կոնոններում թերութիւնների արձանագրելու հետեւանքով 9 դպրոց 1 տարով զրկուել է «Կենգուրուին» մասնակցելու իրաւունքից: «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմուած մրցոյթ է, որն ամէն տարի նոյն օրն անցկացւում է աւելի քան 50 երկրում` մօտ 6 միլիոն դպրոցականների մասնակցութեամբ: Մրցոյթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարաննների բոլոր աշակերտները` անկախ մաթեմատիկական ունակութիւնից կամ առաջադիմութիւնից. կարեւորը երեխայի ցանկութիւնն է:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ