Կատարելագործուած ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար


Կատարելագործուած ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար

  • 18-06-2012 13:50:30   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

18-ը յունիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է ներկայացնել նոր` կատարելագործուած ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների աւելի լայն ընտրութիւն եւ աւելի շատ ինտերնետ եւ անվճար ներցանցային խօսելաժամանակ նախկին գնի դիմաց: Մասնաւորապէս, այժմ կարելի է ակտիւացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրուող փաթեթը նախկին 20-ի փոխարէն ներառում է 25 ՄԲ, ինչպէս նաեւ 25 րոպէ անվճար ներցանցային խօսելաժամանակ: «inet 200»-ի փոխարէն 2500 դրամով կարելի է ակտիւացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարէն 250 ներցանցային րոպէ: Եւ վերջապէս «inet 1000»փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարէն տրամադրւում է 1000 անվճար ներցանցային րոպէ: Փաթեթ Փաթեթի չափ (ՄԲ) Անվճար խօսելաժամանակ (րոպէ) Փաթեթի արժէք (դրամ) «inet 5» 5 0 100 «inet 25» 25 25 400 «inet 100» 100 100 1500 «inet 250» 250 250 2500 «inet 1000» 1000 1000 6000 Բոլոր գները ներառում են ԱԱՀ: Յիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիւացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած Մբ-երն ու խօսելաժամանակը, ինչպէս նաեւ փաթեթի վաւերականութեան ժամկէտը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը: Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայնէ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ