Բժշկին ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետեանի թիկնապահները (ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ)


Բժշկին ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետեանի թիկնապահները (ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ)

  • 18-06-2012 17:33:12   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ



ՊՆ մայորն անզօր է օլիգարխի թիկնազօրի առջեւ. «Չենք լռելու»-ն այցելել ծեծուած բժշկին. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան յայտարարութիւնը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեանը յաջողուել է այցելել ՀՀ ՊՆ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնուող, նախօրէին դաժան ծեծի ենթարկուած բուժծառայութեան մայոր Վահէ Աւետեանին: Համաձայն մամուլի հրապարակումների, Աւետեանին ծեծի են ենթարկել ՀՀ ԱԺ հանրապետական պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանի թիկնապահները: Նախաձեռնութեան անդամները զրուցել են ԿԸ ԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայութեան փոխգնդապետ Հայկ Անտոնեանի հետ: Վերջինս յայտնել է, որ ծեծի ենթարկուած Աւետեանը երէկ երեկոյեան հիւանդանոց է տեղափոխուել ծայրայեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմայ, որի արդիւնքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխուել է միւս կիսագնդի մէջ: Անտոնեանն իր կոլեգայի վիճակը ծայրայեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կեանքին լուրջ վտանգ է սպառնում: Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկուել նաեւ Աւետեանի ընկերը` հոսպիտալի մէկ այլ աշխատակից, միկրովիրաբոյժ Արտակ Բայադեանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նոյնպէս գտնւում է վերակենդանացման բաժանմունքում: «Չենք լռելու» -ն իր պատրաստած տեսանիւթիւմ, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցոյց տալ Աւետեանի վիճակը` որպէս եւս մէկ ահազանգ այն իրողութեան, թէ որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստաւզերի տէրերը` նրանց թեւեր տուողները:
  -   Մարդու իրաւունքներ