Գործում է «Ուղիղ կ'ապ»` ՀՀ Ոստիկանութիւնում


Գործում է «Ուղիղ կ'ապ»` ՀՀ Ոստիկանութիւնում

  • 19-06-2012 11:10:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հասարակութիւն-ոստիկանութիւն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկութիւնն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկութիւն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատուութեան վարչութիւնում գործում է «Ուղիղ կ'ապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանութեան ծառայութիւնների պատասխանատուները: Յունիսի 19-ին հերթական «Ուղիղ կ'ապ»-ի հիւրն է լինելու ոստիկանութեան հասարակական կարգի ապահովման վարչութեան լիցենզաւորման եւ թոյլտուութեան բաժնի պետ, ոստիկանութեան գնդապետ Տիգրան Ամիրեանը, ում կարող էք հարցեր ուղղել վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացումների եւ փոփոխութիւնների, ինչպէս եւ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զէնք ձեռք բերելու կարգի, դրա համար պահանջուող փաստաթղթերի ցանկի, զէնքի ձեւակերպման կարգի, զէնքի հետ վարուելու անվտանգութեան կանոնների, զէնքով պարգեւատրման, զէնքի վաճառքի, նուիրատուութեան, ժառանգութեան եւ այլ հարցերի մասին: Կարող էք զանգահարել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը` 59-60-54 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն