ՀՀ ԱԳ նախարարի յայտարարութիւնը Լոս-կաբոսում Լղհ-ի վերաբերեալ ընդունուած յայտարարութեան կապակցութեամբ


ՀՀ ԱԳ նախարարի յայտարարութիւնը Լոս-կաբոսում Լղհ-ի վերաբերեալ ընդունուած յայտարարութեան կապակցութեամբ

  • 19-06-2012 11:47:31   |   |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի յայտարարութիւնը Լոս-կաբոսում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ ընդունուած յայտարարութեան կապակցութեամբ. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը: Լոս-Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուայ Օլանդի կողմից ընդունուած յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ եռանախագահ երկների ղեկավարների արդէն չորրորդ յայտարարութիւնն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար: Հայաստանն եռանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը հասնելու առումով: Ինչպէս եւ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի յայտարարութեան կոչին` Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չյաջողուեց առաջընթաց արձանագրել յունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին: Հայաստանը հաւատարիմ մնալով ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին, որոնք արտացոլուած են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. յունուարի 23-ի Սոչիում ընդունուած յայտարարութեան մէջ, շարունակելու է ջանքերը ուղղուած հակամարտութեան կարգաւորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը: Մենք բազմիցս, ինչպէս որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել յարգել 1994 թ.մայիսին ձեռք բերուած հրադադարի համաձայնութիւնը եւ զերծ մնալ ռազմատենչ, լարուածութիւնը սրող թշնամական հռետորաբանութիւնից: Ադրբեջանը, ի տարբերութիւն Հայաստանի, մերժել է եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած առաջարկները` շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման վերաբերեալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արուեց մէկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելութեան ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ կոպտօրէն խախտում է հրադադարը եւ շարունակաբար սադրանքներ կազմակերպում: Հայաստանը, ի տարբերութիւն Ադրբեջանի, բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցութիւնները լակուիլայու՛մ, Մուսկոկայում, Դովիլում եւ, կարող եմ աւելացնել նաեւ, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած յայտարարութիւնների հիման վրայ` հասնելու հիմնախնդրի կ'արգաւորմանը»: Էդուարդ Նալբանդեան Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն