Թուրքիայի եւ Սլովակիայի միջեւ սկսուած սկանդալի զարգացումները


Թուրքիայի եւ Սլովակիայի միջեւ սկսուած սկանդալի զարգացումները

  • 19-06-2012 11:20:47   |   |  Մամլո հաղորդագրություն

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի մամլոյ քարտուղարութիւնից ներկայացնում են Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանութեան մերժման օրէնքի շուրջ Թուրքիայի եւ Սլովակիայի միջեւ սկսուած սկանդալի զարգացումները: Թուրքիայի եւ Սլովակիայի միջեւ սկսուած սկանդալը` կապուած Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանութեան մերժման օրէնքի հետ, հասնում է իր գագաթնակէտին: ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանը Սլովակիայի գլխաւոր դատախազին է ներկայացրել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գիւլհան Ուլուտեկին դէմ քրէական գործ` կապուած Սլովակիայում Հայոց ցեղասպանութիւնը մերժելու փաստի հետ: Քրէական գործը կազմել են Եհմֆ-ի իրաւաբանները` ելնելով Թուրքիայի դեսպանուհու այն յայտարարութիւններից, որոնք նա կատարել էր <<Տիժդեն>> շաբաթաթերթի մայիսեան համարում, որտեղ, արձագանքելով մայիսի 4-ի <<Տիժդեն>>-ում լոյս տեսած <<Հայերը, Միկլոշկոն եւ Յարաբինը>> յօդուածին, տիկին դեսպանուհին յայտարարել էր, որ <<1915թ-ի դէպքերը ցեղասպանութիւն յայտարարելը լուրջ եւ միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանութիւնը` լուրջ հասկացութիւն է եւ նրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիւ ու հիմնովին վերլուծութիւն` հիմնուած վստահելի աղբիւրների եւ գիտական հետազօտութիւնների վրայ, համաձայն միջազգային իրաւաբանութեան համապատասխան սկզբունքների>>: Ինչպէս յայտնի է Սլովակիայում գործում է Ազգային Խորհրդի թիւ 1341 բանաձեւը` հաստատուած 2004թ-ի նոյեմբերի 30-ին, ըստ որի Սլովակիայի Ախ-ն ընդունում է <<Հայոց ցեղասպանութիւնը որպէս մարդկութեան դէմ կատարուած ոճիր>>: Իսկ, ըստ Սլովակիայի Քօ-ի թիւ 424այ յօդուածի. <<որոշակի ազգերի, ժողովուրդների, ռասաների, էթնիկ եւ այլ ծագումներ ունեցող խմբերի նկատմամբ թշնամութիւն հրահրելու, պարսաւելու, ահաբեկելու>> դէպքում նախատեսւում է պատիժ եւ, ըստ 2009թ-ին թարմացուած տարբերակի ու համապատասխան լրացման, Հայոց ցեղասպանութեան մերժումը համարւում է յանցագործութիւն եւ պատժւում մինչեւ հինգ տարի ազատազրկման: ԵՀՄՖ-ի իրաւաբանները տիկին դեսպանուհի Գիւլհան Ուլուտեկինի կատարած քայլում գտնում են վերոյիշեալ օրէնքի շրջանակներում կատարուած յանցագործութեան յստակ նախանշաններ ու համոզուած են, որ Սլովակիայի գլխաւոր դատախազը կը կիրառի վերոյիշեալ օրէնքը նրա նկատմամբ: Ի հարկէ սպասւում է, որ Թուրքիայի Ագն-ը կը դիմի Սլովակիայի պատկան մարմիններին` խնդրանքով կիրառել դեսպանուհու նկատմամբ դիւանագիտական անձեռնամխելիութեան իրաւունքից բխող մեղմացումները եւ սպասուող ազատազրկումը փոխարինել վերոյիշեալ դիւանագէտի երկրից արտաքսմամբ, սակայն ցանկացած տիպի պատիժ ողջունելի է, քանի որ այն օրինակ կը ծառայի միւս թուրք ներկայացուցիչների համար, որ ապագայում զերծ մնան Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասպանութիւնը մերժող յայտարարութիւններ անելիս: Սա կը լինի վերոյիշեալ օրէնքի առաջին կիրառութիւնը Սլովակիայում այդ օրէնքի ստեղծման օրից ի վեր եւ կը դառնայ նախադէպ: ԵՀՄՖ-ը հետեւողականօրէն շարունակելու է կիրառելու Սլովակիայում գործող քրէական օրէնքը նաեւ բոլոր այլ հնարաւոր զանցառուների նկատմամբ: Միաժամանակ ԵՀՄՖ-ը շարունակում է իր աշխատանքները ԵՄ այլ երկրներում համանման օրէնքի ստեղծման շուրջ: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն 19.06.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն