Աշակերտի նամակին արձագանքել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը


Աշակերտի նամակին արձագանքել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը

  • 19-06-2012 14:24:08   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Յունիսի 15-ին կազմակերպուած «Անգլերեն» առարկայի միասնական քննութիւնից յետոյ Աշտարակի Ն. Սիսակեանի անուան թիւ 5 աւագ դպրոցի 12-րդ հումանիտար1 դասարանի աշակերտ Մովսիսեան Գեւորգը նամակով դիմել էր ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանին, որը հրապարակուել էր նաեւ մի շարք էլեկտրօնային պարբերականներում: Նախարարի յանձնարարութեամբ աշակերտի նամակն ուղարկուել է Գնահատման եւ թեստաւորման կենտրոն` ուսումնասիրութեան: Այսօր ստացուել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնաւորապէս, նշւում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նոյնական, ուստի որոշակի տարբերութիւններ թեստային առաջադրանքներում պէտք է լինեն: Այդ տարբերութիւնները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդութեան աստիճանի վրայ: Յարկ է նշել, որ բարդութեան աստիճանը թեստաբանական տերմին է, եւ դրա ճշգրիտ մեծութիւնը յայտնի է դառնում (հաշւուում է) վիճակագրական վերլուծութիւններից յետոյ: Յաճախ առաջին հայեացքից բարդ թուացող թեստը իրականում պարզւում է աւելի հեշտ է եւ հակառակը: Բարեբախտաբար, այս տարուայ «Անգլերեն»առարկայի միասնական քննութեան պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթէ նոյն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազուագիւտ երեւոյթ է եւ բնութագրում է թեստերի համարժէքութիւնը` բարդութեան տեսանկիւնից»:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ