Արմէն Աշոտեանն հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԳԴՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ
19-06-2012 17:00:38 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը մեր երկրում: Նախարարը շնորհակալութիւն է յայտնել դեսպանին իր գործունէութեամբ հայ-գերմանական կրթական համագործակցութեան ամրպանդմանը նպաստելու համար եւ վստահեցրել, որ այն կ'ունենայ շարունակութիւն: "Մենք համոզուած ենք, որ քաղաքական եւ հասարակական ինտէգրացիայի ամենարդիւնաւէտ ճանապարհը կրթական ինտէգրացիան է` յատկայ պէս միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակայ խնդիր: Եւրոպական կրթական տարածքում լիարժէք ներգրաւուելու ճանապարհին Գերմանիան մեր կարեւոր գործընկերներից է",- շեշտել է նախարար Արմէն Աշոտեանը: դեսպան Շմիդթը իր հերթին կարեւորել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան բարեփոխումների քաղաքականութիւնը` միտուած եւրոպական, այդ թւում նաեւ Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցութեան ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարեւորել է յատկապէս Հայաստանի եւ Գերմանիայի բու հերի միջեւ համագործակցութեան զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը:
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեաննը Հանս-Յոխեն Շմիդթին յանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր` հայ-գերմանական կրթական համագործակցութեան գործում ունեցած աւանդի համար: