Շարունակւում են երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

20-06-2012 10:49:08   | Հայաստան  |  Հայտարարություններ



Ճանապարհային ոստիկանութիւնը տեղեկացնում է, որ շարունակւում են Երեւ
ան քաղաքում երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան եւ իրաւախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնաւորապէս. 2012 թուականի յունիսի 25-ից գործարկուելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրուած երթեւեկութեան արագութեան նկատմամբ վերահսկողութեան արագաչափ սարքերը, որոնք տեղակայուած են Հալաբեան, Արտաշիսեան եւ Սարալանջի փողոցներում: Ճանապարհային ոստիկանութիւնը յորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկութեան կանոնները:
  -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան


Կարդացել են 644 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին